«Նպատակ»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ)
'''Նպատակն''', այն ցանկալի արդյունքն է, որ [[մարդ]] կամ [[համակարգ]] պատկերացնում է, պլանավորում և պարտավորվում հասնել անձնական կամ կազմակերպական ցանկալի վերջնակետի ակնկալվող զարգացման պարագայում։
 
Շատերը ձգտում են հասնել իրենց նպատակներին սահմանափակ ժամանակահատվածում` վերջնաժամկետներ սահմանելով։ Այն մոտավորապես նման է [[անգլերեն]] purpose կամ aim բառերին, ինչը նույն ակնկալված արդյունքն է, որ ուղղորդում է գործողությունները։ Կամ էլ այն նման է վերջնանպատակին, որը առանձնահատուկ նշանակություն ունեցող ֆիզիկական կամ վերացական առարկա է։
 
== Նպատակադրում ==
 
=== Կարճաժամկետ նպատակներ ===
Կարճաժամկետ նպատակները իրագործվում են կարճ [[ժամանակ]]ահատվածում, ինչպես օրինակ փորձել [[մուրհակ]] վճարել մի քանի օրից։ Կարճաժամկետ նպատակը չի սահմանում հատուկ ժամանակահատվածներ։ Այլ կերպ ասած` կարելի է հասնել (կամ չհասնել) կարճաժամկետ նպատակի մեկ [[օր]]ում, [[Շաբաթ (օր)|շաբաթում]], [[Ամիս|ամսում]], [[Տարի|տարում]] և այլն։ Կարճաժամկետ նպատակների համար նախատեսված ժամանակահատվածը վերաբերում է ամբողջ ժամանակի այն հատվածին, որը տվյալ պահին կիրառվում է։ Օրինակ մեկը մեկ ամիս տևող նախագծի համար իր կարճաժամկետ նպատակը կարող է իրագործել մի քանի օրում, մինչդեռ ինչ-որ մեկի կյանքի տևողության համար կարճաժամկետ նպատակը կարող է չափվել ամիսներով կամ տարիներով։ Պլանավորողները կարճաժամկետ նպատակները սովորաբար սահմանում են երկարաժամկետ նպատակի կամ նպատակների հարաբերությամբ։
 
=== Անձնական նպատակներ ===
Անհատները կարող են անձնական նպատակներ սահմանել։ Ուսանողը կարող է քննության համար բարձր գնահատականի նպատակ դնել։ Մարզիկը կարող է օրական 5 [[մղոն]] վազել։ Ճանապարհորդը կարող է փորձել հասնել նպատակակետ քաղաքին երեք ժամում։ Ֆինանսական նպատակներն ընդհանուր օրինակ են` խնայել թոշակի անցնելու կամ գնումների համար։
Նպատակները կառավարելը անձնական կյանքի բոլոր բնագավառներում կարող է արդյունքներ տալ։ Ճշգրիտ իմանալը, թե ինչի ես ուզում հասնել, պարզեցնում է, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ կամ ինչը բարելավել և հաճախ [[Ենթագիտակցություն|ենթագիտակցորեն]] առաջնահերթություն է տալիս այդ նպատակին։
 
 
== Ինքնաներդաշնակության մոդել ==
Ինքնաներդաշնակության մոդելը հիմնված է քայլերի [[Հաջորդականություն (մաթեմատիկա)|հաջորդականության]] վրա`նպատակի սկզբից մինչև վերջ։ Այն կենտրոնանում է նպատակին հասնելու հավանականության և ազդեցության վրա` հիմնվելով նպատակի տեսակի և անհատի համար դրա նշանակության վրա։ Նպատակների տարբեր տեսակները ազդում են դրանց նվաճման և նպատակի նվաճման միջոցով ծագած սուբյեկտիվ բարեկեցության զգացողության վրա։ Մոդելը կոտրում է այն գործոնները, որոնք նպաստում են նպատակին հասնելու համար պայքարին, և որոնք կապում են նպատակի նվաճումը սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների հետ։
 
== Ներդաշնակ նպատակներ ==
Նպատակները, որոնց հետամուտ են լինում առանձնահատուկ արժեքների հասնելու համար, կամ կարևոր են, քանի որ ներմուծվում են անհատի գաղափարական դաշտ, կոչվում են ներդաշնակ նպատակներ։ Ներդաշնակ նպատակները բավարարում են հիմնական պահանջները և համապատասխանեցվում են անհատի իրական <ես>-ին։ Քանի որ այս նպատակները անձնական նշանակություն ունեն անհատի համար և արտացոլում են անհատի ինքնաճանաչողությունը, շատ հավանական է, որ ներդաշնակ նպատակները ժամանակի ընթացքում շարունակական ջանքեր կպահանջեն։ Ի տարբերություն սրան, նպատակները, որ չեն արտացոլում անհատի ներքին ձգտումը և դրանց հետամուտ են լինում արտաքին գործոնների պատճառով, առաջանում են մարդու չինտեգրացված շրջանից։ Հետևաբար խոչընդոտների հանդիպելու դեպքում ավելի հավանական է, որ այդ նպատակներից կհրաժարվեն։
 
Նրանք, ովքեր ներդաշնակ նպատակներ են նվաճում, ավելի շատ բարեկեցության օգուտներ են քաղում իրենց նվաճումից։ Բարեկեցության արդյունքների նվաճմանը հասնում են կարիքի բավարարության միջոցով, այն է` հեղինակության, ունակության և կապվածության վրա հիմնված ամենօրյա գործողություններ, որ հավաքվում են պայքարի ընթացքում։ Մոդելն ապահովում է բավարար համընկնում 3 երկայնակի տվյալների խմբին և անկախություն ինքնարդյունավետության ազդեցությունից, իրագործման մտադրությունից, շրջանակավորումից խուսափելուց և կյանքում ձեռք բերված հմտություններից։ Ավելին, ինքնորոշման տեսությունը և այդ տեսության շուրջ հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե անհատը արդյունավետ կերպով հասնում է նպատակին, սակայն այդ նպատակը ներդաշնակ կամ ինքնահաստատված չէ, ապա բարեկեցության մակարդակների փոփոխություն չի լինում` չնայած նպատակի նվաճմանը։
 
== Նպատակի կառավարումը կազմակերպություններում ==
Կազմակերպականորեն նպատակի կառավարումը կազմված է թիմի անհատ անդամների նպատակների ճանաչման և եզրահանգման, այլևս անպատշաճ նպատակներից հրաժարվելու, նպատակների միջև կոնֆլիկտների ճանաչման և լուծման, ինչպես նաև նախընտրելի թիմային համագործակցությանը և արդյունավետ գործունեություններին համապատասխան նպատակներին նախապատվություն տալու գործընթացներից։
 
Ցանկացած հաջողակ կոմերցիոն համակարգի համար դա նշանակում է օգուտներ քաղել գնորդին հասանելի ամենաորակյալ ապրանքներ պատրաստելիս կամ ամենաորակյալ ծառայություններ մատուցելիս հնարավորինս մատչելի գներով։
== Բիզնեսի կառավարման մեջ նպատակների տեսանկեր ==
 
Սպառողի նպատակ-վերաբերում է շուկային/սպառողին իր ցանկացած ապրանքը կամ ծառայությունը մատուցելուն
 
Ապրանքի նպատակ-վերաբերում է ապրանքի ընտրությանը մյուսների հետ համեմատությամբ` միգուցե որակի, դիզայնի, վստահելիության և նորության տեսանկյունից ելնելով
301 926

edits