«Շուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2), ։Ա → ։ Ա oգտվելով ԱՎԲ
Տող 44.
 
== Ընդհանուր տեղեկություններ շների մասին ==
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, [[ոսկոր]]ը, [[ոսկրալյուր]]ը, բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։ Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում։ Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում։ Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական [[հովվաշներ]]ը, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները։ Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են։ Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում։ Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»։ Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից։ Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր [[պոչ]]ով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին։ Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է։ Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին։ Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը։ Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ։ Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են [[17-րդ դար]]ում Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում։ Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում։ Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, [[դոբերման]]-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն։ Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները։ Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան։ Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները)։ Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից։
 
Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս։ Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ [[ֆոքստերիեր]]ը։ Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով։ Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը։ Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում։ Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։ Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»)։ Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները։ Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է։ Նրա զանգվածը մինչև 3կգ է։ Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու։
Տող 54.
Շունը շրջապատող աշխարհը բոլորովին այլ կերպ է տեսնում, ոչ մարդու նման։ Նրանց հատկապես հետաքրքրում է իրենց ցեղակիցների հոտը, այդ պատճառով էլ նրանք միշտ հոտոտում են ծառերի բները, սյուները, տների անկյունները։ Շան «աչքերն» իր քիթն է։ Նրանք հոտերը պահում են հիշողության մեջ և կարող են մտաբերել նույնիսկ քնած ժամանակ։ Շան քիթը հատկապես զգայուն է կարագաթթվի նկատմամբ, որը մարդու քրտնքի տարածվելուց է գոյանում։ Շներն առնում են կարագաթթվի հոտը նույնիսկ մեկին միլիոն նոսրացման դեպքում։ Շան քթի խոռոչի հոտառական էպիթելիումի ընդհանուր մակերեսը 30-40 անգամ ավելի մեծ է և 100 անգամ ավելի զգայուն, քան մերը։ Այն 220 մլն բջիջ ունի, իսկ մարդունը` ընդամենը 5 մլն բջիջ։
Շների ոչ միայն հոտառությունն է սուր, այլև լսողությունը։ Շները հստակ տարբերում են ձայները և որոշում` ո՞ր կողմից են դրանք գալիս։ Այդ ժամանակ շները սրում և շարժում են ականջները։ Շները շատ բարձր հաճախականության ձայներ են ընկալում։ Վայրկյանում 20000 տատանում հաճախականության ձայները մարդը չի լսում. դա անդրաձայնն է։ Շները լսում են վայրկյանում 40000 տատանում հաճախականության ձայները, բայց նրանց էլ գերազանցում են կատուները, որոնք լսում են վայրկյանում 50000 տատանում հաճախականույան ձայներ և իրենց այդ հատկությամբ մրցում չղջիկների հետ։
շան տեսողությունն ավելի վատ է զարգացած, քան լսողությունն ու հոտառությունը։ Սա շների` գիշերային մսակեր նախնիներից ստացած ժառանգությունն է։ Գայլը որսի է դուրս գալիս գիշերը` մութն ընկնելուց հետո։ Այդ պատճառով էլ նրա աչքերը տեսնում են կատարվող շարժումները` օգտագործելով մնացորդային լույսը։ Շան աչքի հատակի կառուցվածքը մի կարևոր առանձնահատկություն ունի. անոթային թաղանթում ձևավորվում է հյուսվածքի մի շերտ [[Tapetum lucidum|tapetum lucidum]], որը լույսն անդրադարձնելու հատկություն ունի։ Այդ է պատճառը, որ շների, գայլերի, ինչպես նաև կատուների աչքերը վառվում են գիշերը, երբ դրանց վրա ընկնում է շարժվող մեքենայի լույսը։ շան տեսողության անկյունը համապատասխանում է աչքերի դիրքին։ որքան դրանք իրարից հեռու են, այնքան տեսողության անկյունը մեծ է։ Իսկ երկու աչքով ծավալային տեսողությանը, հակառակը, խանգարում է։
== Շների ցեղերը ==
Շների ժամանակակից բոլոր ցեղերը, չնայած արտաքին որոշ նմանության, քարե դարի` իրենց նախնիների հետ ընդհանուր ոչինչ չունեն։ շների ցեղերը պատահականորեն չեն ձևավորվել, դրանք բնության քմահաճույքը չեն։ Այդ ցեղերն ստեղծել է մարդը` երկար և հետևողական աշխատանքի արդյունքում, որը հաճախ մի քանի սերունդ հետո է երևացել։ Ցեղերը կայուն, անփոփոխ չեն, սակայն նոր ցեղի ստեղծումը հիմա հազվադեպ երևույթ է։ Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ կան նաև բազմաթիվ վայրենացած ընտանի շներ` պարիաներ։ Աշխարհում ընդամենը շների` շուրջ 400 ցեղ է հայտնի։Ահահայտնի։ Ահա դրանցից մի քանիսը.
#դանիական դոգ
#իռլանդական գելխեղդ
Տող 69.
#հին գերմանական հովվաշուն
#արքայական պուդել
#[[Անատոլիկ հովվաշուն|անատոլիկ հովվաշուն]]
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուն» էջից