«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
=== Կառուցվածք, տեղակայում ===
Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ [[Ինվոլյուցիա]]յի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։<ref>Gray H. 4c. The Thymus // (bartleby.com) Anatomy of the Human Body. — Philadelphia: Lea & Febiger, 1918.</ref>
 
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[Միջնորմ (կենսաբանություն)|միջնորմ]]ում։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]]ին, իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։
 
Ուրցագեղձի ստրոման ունի [[էպիթել]]յալ ծագում, առաջանում է առաջնային աղիքի առաջնային էպիթելից։ Երկու ձգաններ սկիզբ են առնում երրորդ խռիկային աղեղից և ներաճում առաջային միջնորմ։ Երբեմն ուրցագեղձի ստրոմայում ձևավորվում են լրացուցիչ ձգաններ չորրորդ զույգ խռիկային աղեղներից։
Ուրցագեղձի կառուցվածքային միավորը բլթակն է։ Յուրաքանչյուր բլթակում առանձնացնում են հստակ տարբերակվող երկու զոնաներ՝ կեղևային և ուղեղային(կենտրոնում)։ Կեղևային նյութը տեղակայված է բլթակի ծայրամասում և միկրոպրեպարատում երևում է մուգ գույնով (այն հիմնականում կազմված է [[լիմֆոցիտ]]ներից)։ Կեղևային շերտում տեղակայված են զարկերակիկներն ու մազանոթներ, որոնք ստեղծում են հեմատոթիմիկ պատնեշ։
[[Պատկեր:Gray1179.png|մինի]]
Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։
== Ֆունկցիան ==
Արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ, մասնավորապես թիմոզին, թիմալին, թիմոպոետին, [[աճի ինսուլինանման գործոն-1]], թիմուսային հումորալ գործոն։ Ուրցագեղձի հիպոֆունկցիայի հետևանքով ընկճվում է [[իմունիտետ]]ը, քանի որ նվազում է արյան մեջ Т-լիմֆոցիտների քանակը։
Ուրցագեղձում տեղի է ունենում հեմոպոետիկ նախորդող բջիջներից Т-լիմֆոցիտների հասունացումը։ T-բջիջները հասունանալով արտագաղթում են ուրցագեղձից և ձեռք բերում ադապտիվ իմուն պատասխանն ապահովող մի շարք ֆունկցիաներ։ Վաղ տարիքում ուրցագեղձի կորուստը գենետիկ [[մուտացիա]]ների ժամանակ, ինչպես օրինակ [[Դի Ջորջիի համախտանիշ]]ի դեպքում, բերում է սուր իմունոդեֆիցիտի և [[ինֆեկցիա]]ների նկատմամբ բարձր զգայունության։ <ref>Hussain, I., P.H. Win and S. Guduri (February 2, 2006). "DiGeorge Syndrome". eMedicine. Retrieved 2008-09-29.</ref><ref>Miller, J. F. (2002). "The discovery of thymus function and of thymus-derived lymphocytes". Immunol Rev 185 (1): 7–14. doi:10.1034/j.1600-065X.2002.18502.x. PMID 12190917</ref>
T-լիմֆոցիտների պաշարը ստեղծվում է կյանքի վաղ շրջաններում, ինչի հետևանքով ուրցագեղձի ֆունկցիան մեծահասակների շրջանում փոքրանում է։ Ուրցագեղձի ինվոլյուցիայի հետ է կապված ծերունական տարիքում իմուն ֆունկցիայի ընկճումը, ինֆեկցիաների և քաղցկեղի նկատմամբ զգայունության բարձրացումը։
 
Նեյրոէնդոկրին և իմուն համակարգերի փոխազդեցության սերտ կապի մասին գիտնականնները սկսեցին ուշադրություն դարձնել միայն 20-րդ դարի 2-րդ կեսից սկսած։
Այս փոխազդեցությունը իրականացվում են անմիջապես նյարդային վերջավորությունների միջոցով, որոնք նյարդավորում են [[ոսկրածուծ]]ն ու ուրցագեղձը, ինչպես նաև միջնորդավորված տեղային և դիստալ ազդեցության հորմոններով։ Պեպտիդային [[հորմոն]]ները կարող են դիտվել որպես Т-լիմֆոցիտների և էպիթելյալ բջիջների ֆունկցիայի մոդուլյատորներ։
Գլյուկոկորտիկոիդները(ԳԿ) հանդիսանում են հիմնական էֆֆեկտոր գործոնները, որոնք պայմանավորում են էնդոկրին համակարգի ազդեցությունը իմուն համակարգի վրա։ Թիմուսի համար ԳԿ աղբյուր հանդիսանում է [[մակերիկամ]]ների կեղևը, սակայն հաստատված է այն փաստը, որ որոշ հորմոններ, մասնավորապես պրեգնենոլոնն ու դեզօքսիկորտիկոստերոնը, սինթեզվում են նաև ուրցագեղձում։ ԳԿ ճնշում են իմունիտետը, ինչպես նաև ուրցագեղձի շատ ֆունկցիաներ՝ բերելով նրա ատրոֆիայի։ Ուրցագեղձի վրա ԳԿ մյուս ազդեցությունները, մասնավորապես դրանց ազդեցությունը թիմուսի զարգացման և Т-լիմֆոցիտների տարբերակման պրոցեսներում, քիչ են ուսումնասիրված։
[[Սեռական հորմոն]]ները ևս ունեն ընկճող ազդեցություն։ Էկզոգեն սեռական հորմոնների ֆիզիոլոգիական կոնցենտրացիան գերազանցող դոզաները բերում են ուրցագեղձի ատրոֆիայի։ Այս ազդեցությունը պայմանավորված է [[էստրոգեններ]]ի և [[անդրոգեններ]]ի թիմոցիտների, հատկապես CD4+CD8+ ֆենոտիպերով բջիջների, ապոպտոզ առաջացնելու ունակությամբ։
Էպիֆիզի պեպտիդները դանդաղեցնում են ուրցագեղձի ինվոլյուցիան։ Նմանատիպ ազդեցություն թողնում է նաև [[մելատոնին]]ը, որը ունակ է առաջացնել օրգանի «երիտասարդացում»։<ref name="ReferenceA">Simultaneous double thymic carcinoids: a rare initial manifestation of multiple endocrine neoplasia type 1 - Springer</ref>
 
281 469

edits