«Պարաշյուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (4) oգտվելով ԱՎԲ
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պարաշյուտ''' կամ '''Անկարգել'''<ref>[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=անկարգել Անկարգել բառը «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում»]</ref>, անկում կատարող օբյեկտների (նաև [[մարդ]]ու) արագությունը փոքրացնող և փափուկ վայրէջք ապահովող սարքեր են։
Միջին [[քաշ]]ով մարդու համար ազատ անկման արագությունը մոտ 200 կմ/ժ է և զարգանում է թռիչքի պահից ընդամենը 10 վայրկյան անց։ Ահա այդ արագությունն է անհրաժեշտ նվազեցնել մինչև մարդու համար անվտանգ մեծություն։
[[Պատկեր:Ronde parachute.png|մինի|Կլոր պարաշյուտ]]
Պարաշյուտներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ` ճանապարհազուրկ ու գետազուրկ վայրեր բեռներ փոխադրելու համար։ Իսկ ամերիկյան «Սփեյս Շաթլ» և բազմակի օգտագործման այլ տիեզերանավերի վայրէջքի ժամանակ օգտագործվել են արգելակային վիթխարի պարաշյուտներ։
Պարաշյուտի գաղափարը գիտականորեն հիմնավորել է [[Լեոնարդո դա Վինչի]]ն` դեռևս [[1495 թվական]]ին։
Առաջին գործող պարաշյուտը կազմված էր բամբուկի շրջանակի վրա քաշած կտորից։ Դրա ստեղծողը՝ [[Անդրե Գառներեն]]ը, իր վտանգավոր թռիչքը կատարել է [[1797]] թվականին [[Փարիզ]]ի արվարձաններից մեկում։
[[Պատկեր:Stamp China 1958 10 parachutes.jpg|մինի|ձախից|Պարաշյուտը Չինական նամականիշի վրա]]
Ժամանակակից պարաշյուտները, սովորաբար, նայլոնից պատրաստված հովանոցաձև գմբեթներ են և անկման ժամանակ կատարում են արգելակների դեր։ [[Օդ]]ի հանդիպակաց հոսքերին դիմադրություն ցույց տալով` պարաշյուտը հնարավորություն է տալիս փափուկ վայրէջք կատարել։ Ռազմական պարաշյուտներն ունեն օժանդակ փոքրիկ գմբեթներ, որոնք ձգում-բացում են հիմնական [[գմբեթ]]ը։