«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
|ծանոթագրություն =
}}
'''Ռուս-պարսկական պատերազմ''', 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն [[Անդրկովկաս]]ում՝ գլխավորապես ժամանակակից [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ու մասամբ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] տարածքում՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել [[Արևելյան Վրաստան]]ի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին ([[հունվարի 18]], [[1801]])։ [[Սեպտեմբերի 12]]-ին ռուսաց կայսր [[Ալեքսանդր I]]-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում վրացական կայսրության նահանգ։
 
[[1804]] թվականին [[հունվարի 3]]-ին տեղի ունեցավ [[Գյանջայի խանություն|Գյանջայի խան]] Ջավադի հարձակումը, որի արդյունքում [[Գյանջայի խանություն]]ը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ [[Հունիսի 10]]-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834), մտնելով [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիայի]] հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
 
[[1813]] թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ [[Հոկտեմբերի 12]]-ին [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի [[Երևանի խանություն|Երևանից]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանից]])։ Հաշտության պայմանագիրը խախտվեց [[1826]] թվականին, երբ պարսիկները [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|երկրորդ անգամ]] պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։
Տող 61.
[[1812]] թվականին [[Հայրենական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին։ Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան։
 
[[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին Ղարաբաղի [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց ռուս-պարսկական [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիրը]]։ Ռուսաստանին անցան [[Դաղստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Մեգրելիա]]ն, [[Իմերեթ]]ը, [[Գուրիա]]ն, [[Աբխազիա]]ն, [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղ]]ի, [[Շիրվանի խանություն|Շիրվան]]ի, [[Դերբենդի խանություն|Դերբենդ]]ի ու [[Թալիշի խանություն]]ները։ Ռուսաստանը [[Կասպից ծով]]ում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։
 
Այսպիսով, [[Շիրակ]]ը, [[Լոռի]]ն, [[Ղազախի շրջան|Ղազախ]]ը, [[Տավուշի մարզ|Շամշադինը]], [[Սյունիք|Զանգեզուրը]], Ղափանը և [[Արցախ (նահանգ)|Ղարաբաղը]] անցնում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] տիրապետության տակ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/422 Ռազմաքաղաքական իրադրությունը]</ref>։