«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: ։Ե → ։ Ե oգտվելով ԱՎԲ
չ
(վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: ։Ե → ։ Ե oգտվելով ԱՎԲ)
Օրին Սպահանից վերադառնում է [[Շամախի]] և շուրջ մեկ տարի մնում Անդրկովկասում։ Նա լինում է Արցախում, հանդիպում Եսայի Հասան-Ջալալյանին ու մելիքների։ Օրին հայտնում է 1709 թվականի հունիսի 27-ին [[Պոլտավայի ճակատամարտ]]ում շվեդների դեմ ռուսների հաղթանակի լուրը։ Կաթողիկոսը Օրու հետ լինում է [[Շիրվան]]ում, [[Արցախ (նահանգ)|Արցախի]] ու Պարսկաստանի հայաբնակ շրջաններում։ Երբ Իսրայել Օրին պատրաստվում էր վերադառնալ
Մոսկվա, Եսայի Հասան-Ջալալյանն իր երկու եպիսկոպոսների հետ միանում է Իսրայել Օրու պատվիրակությանը։ Պետրոս I-ի հանձնարարությամբ Օրին Արցախից
Ռուսաստան էր տանում 20 հայ մետաքսագործ ընտանիքներ և մեծ քանակությամբ հում մետաքս` Մոսկվայում մետաքսի գործարան հիմնելու համար, արցախյան 25 ձիեր և թանկարժեք նվերներ։ Ռուսական իշխանություններից Օրին ստանում է միայն երեք նավ` գույքն ու մարդկանց տեղափոխելու համար։ 1711 թվականի ամռանը նրանք հասնում են Աստրախան։ Մոտավորապես 50 տարեկան հասակում Իսրայել Օրին այստեղ հանկարծամահ է լինում։Եսայիլինում։ Եսայի կաթողիկոսը, Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Իսրայել Օրու թաղման կարգը, վերադառնում է [[Արցախ (նահանգ)|Արցախ]]<ref>{{Cite web|title = Իսրայել Օրի|url = http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1195 |website = Հայկական հանրագիտարան|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
== Զանգեզուրի ազատագրում ==
Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ [[1730]] թվականին, [[Օրդուբադ]]ում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է [[Խնձորեսկ]]։ Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում [[Թավրիզ]]։ Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 133|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։ Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը (Թահմասպի ծառա Նադիր), ով հետագայում հռչակվում է [[Նադիր շահ]], հետ է գրավում [[Ատրպատական]]ն ու [[Անդրկովկաս]]ը։ Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու [[Էջմիածնի Մայր Տաճար]]ին ոսկե ջահ նվիրում։ 18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների. [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] տարածքում առաջանում են [[Երևանի խանություն|Երևանի]] (ՀՀ մարզերից՝ [[Կոտայքի մարզ|Կոտայք]], [[Արմավիրի մարզ|Արմավիր]], [[Արարատի մարզ|Արարատ]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]) ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] ([[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձոր]]) խանությունները, իսկ [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] տարածքում՝ [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] ([[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]] և [[Սյունիքի մարզ|Սյունիք]]) ու [[Գանձակի խանություն|Գանձակի]] խանությունները։ Երևանի կուսակալության՝ Կարսի գավառի տարածքը [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]]ն էր անցել դեռ 1639 թվակաինին՝ [[Հայաստանի չորրորդ բաժանում|Հայաստանի չորրորդ բաժանուման]]ան ժամանակ։ Այս իրավիճակը տևում է մինչև 19-րդ դարի սկիզբը՝ [[Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]]։
 
== Պատկերասրահ ==
274 415

edits