«Սոկրատ Աքմաքչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: չ: → չ։ (2)
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
| Վիքիպահեստ =
}}
'''Սոկրատ Վռամի Աքմաքչյան''', ([[1922]], [[հունվարի 15]], [[Ղարաքիլիսա]] - [[2002]], [[սեպտեմբերի 18]], [[Վանաձոր]]), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
 
== Կենսագրություն ==
Սոկրատ Աքմաքչյանը ծնվել է [[1922]] թվականին , Ղարաքիլիսայում, իրավաբանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից։ Պապը՝ Արշակը, հայտնի էր որպես «անուղղելի» թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումերում։
 
Սովորել և ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ [[1940]] թվականին Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվոել է բանակ, ծառայել [[Մերձբալթիկա]]յում, ուր սահմանապահների հետ միասին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի սկզբում ընդունեց հիտլերյան զորքերի առաջին հարվածները։ Առողջական վիճակի պատճառով՝ զորացրվելով վերադառնում է հայրենի քաղաքը և աշխատանքի անցնում թատրոնում։
Տող 39.
Ավարտել է [[Երևանի Թատերական ինստիտուտ]]ի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի թատրոն]]ում։ Երկար տարիներ ղեկավարել է [[Կիրովական]]ի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
 
[[1944]] թվականին հոր պահանջով Սոկրատն ընդունելության քննություններ է հանձնում [[Երևանի պետական համալսարան|պետհամալսարան]]ի պատմական ֆակուլտետի համար, որպեսզի հետագայում տեղափոխվի իրավաբանական։ Բայց, երբ նույն [[1944]]<nowiki/>թ. բացվեց [[Երևանի թատերական ինստիտուտ]]<nowiki/>ը, Սոկրատ Աքմաքչյանը փոխադրվում է թատերական ինստիտուտ, հանձնում քննություններ ռեժիսորական կուրսի համար։ Թատրոնն Աքմաքչյանին գրավել էր դեռ դպրոցական տարիներից. մասնակցել է դպրոցական ներկայացումներին՝ երրորդ դասարանից սկսած, իններորդ դասարանում հանդես է եկել «Պեպո» պիեսում՝ գլխավոր դերում։ [[1936]] թվականին, դպրոցական այս ներկայացման մեջ նրան տեսավ [[Վարդան Աճեմյան]]ը, երբ Կիրովականի թատրոնում բեմադրվում էր Լ. Միքայելյանի «Գոշը», որի մեջ մասսայական տեսարանում Սոկրատ Աքմաքչյանը հանդես էր գալիս գյուղացու դերում։
 
[[Պատկեր:Plaque for Sokrat Akmakchyan.jpg|մինի|Սոկրատ Աքմաքչյանի հուշատախտակը Վանաձորում]]