«Սուրբ Սարգիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տես նաև|Սուրբ Սարգիս (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն| Սուրբ Սարգիս (տօն, արեւմտահայերէն) }}
'''Սուրբ Սարգիս''', Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։
 
[[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է [[Կեսարիա]]յի հռոմեական զորավար, որը, խուսափելով [[Հուլիանոս Ուրացող]] կայսեր ([[361]]-[[363]]) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց [[Արշակ Բ]] արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել [[Պարսկաստան]], կարգվել [[Շապուհ Բ|Շապուհ II-ի]] զորահրամանատար։ Սակայն շուտով ձեբակալվել է՝ պարսկական զինվորների մեջ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել։ Հավատացյալները նրա դին առևանգել և տարել են [[Ասորիք]]։ [[Մեսրոպ]] [[Մաշտոց]]ը Սուրբ Սարգսի մասունքները բերել է [[Հայաստան]], ամփոփել [[Կարբի]] ավանում ու [[Դագա]] դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։
{{ՀՍՀ}}