«Ցայտաղբյուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Նկարագրում: վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Նկարագրում ==
Հայաստանը հայտնի է իր ցայտաղբյուրներով։ Այս հուշարձան աղբյուրը, որն ավելի շատ հայերի շրջանում ընդունված է անվանել «Պուլպուլակ», տարածված է Հայաստանում և ԼՂՀ-ում։ «Պուլպուլակ» բառը կազմված է «պուլ-պուլ»-ից, որ ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որ նշանակում է «աղբյուր»։ Մեկ մետր բարձրությամբ քարե այս հուշարձանները մեծ տարածում ունեն հատկապես Հանրապետության մայրաքաղաքում։ Երևանյան ցայտաղբյուրները առանձնանում են իրենց ջրի սառնությամբ և քաղցրահամությամբ։ Ցայտաղբյուրի՝ «պուլպուլակի» վրա փորագրված գեղեցիկ քանդակները և նախշերը առանձնահատուկ տեսք են տալիս և ընգծում են քաղաքի հայկական բնավորությունը։ Երևանյան բակերը հենց սրանցով են առանձնանում Փարիզի, Մոսկվայի, Բեռլինի, Վաշինգթոնի բակերից։
Բակում ցայտաղբյուրի հայտնվելը կապված է որևէ նշանակալի իրադարձության հետ։ Սովորաբար այն կառուցում են, երբ մարդ է մահանում կամ ծնվում է նորը։ Այն, կարելի է ասել, խորհրդանշում է կյանքը և մահը, նորը և հին, սկիզբը և ավարտը։
Տարբեր ավանդազրույցներ կան կապված ցայտաղբյուրի հետ։ Ցայտաղբյուրից ջուր խմելիս՝ մենք ակամա խոնարհվում ենք և հարգանքի նշան ենք ցույց տալիս այն մարդու նկատմամբ, ում պատվին կառուցվել է։
<gallery>