Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
76 ավելորդ բացատների ջնջում
[[Պատկեր:Bust of Zeus.jpg|մինի|աջից|Զևսի կիսանդրին]]
'''Զևս'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=60}}</ref> (հին հունարեն՝ Ζεύς, ''Զէոս'', միկենյան di-we "Դիյ"<ref>Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.141</ref>, նոր [[հունարեն]]՝ Δίας, ''Դիաս'', անգլերեն արտասանությամբ /ˈzjuːs/ or /ˈzuːs/)՝ հին հունական առասպելաբանությունում<ref>Мифы народов мира. М., 1991-92. В 2-х т. Т. 1. С. 463—466, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3-х т. Т. 3. С. 502—504; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 6-7 далее</ref> երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի [[աստված]], աշխարհի տիրակալ։ "Աստվածների և մարդկանց Հայրը" (πατὴρ ἀνδρῶν τε θεῶν τε, Pater Andron te theōn te), ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, [[Կրոնոս]]ի և [[Հռեա]]յի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ [[Աիդ]]ի, [[Հեստիա]]յի, [[Դեմետրա]]յի և [[Պոսեյդոն]]ի եղբայրն է։ Զևսի կինը՝ [[Հերա]] աստվածուհին, նաև նրա քույրն է։
 
Նստավայրը համարվել է [[Օլիմպոս]] սարը ('''Զևս Օլիմպիացի''')։
Շատ ավանդույթներում նա ամուսնացած է [[Հերա]]յի հետ, թեև Դոդոնայի գուշակը նշում է [[Դիոնա]]ին, որպես նրա կնոջը։ Ըստ Իլիադի, նա [[Աֆրոդիտե]]ի հայրն է և [[Դիոնա]]յի ամուսինը։ Նա հայտնի էր իր էրոտիկ համարձակ արարքներով։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ աստվածների ու հերոսական զավակների ծնունդների, այդ թվում են՝ [[Աթենք]]ը, [[Ապոլլոն]] և [[Արտեմիս]]ը, [[Հերմես]]ը, [[Պերսեփոնե]]ն ([[Դեմետրա]]յից), [[Դիոնիսոս]]ը, [[Պերսևս]]ը, [[Հերակլես]]ը, [[Հելենե]] ն Տրոյայից, [[Մինոս]]ը, և [[Մուսաներ]]ը ([[Մնեմոսինե]]ից)։ [[Հերա]]յից նա ունեցել է [[Արես]]ին, [[Հեբե]]ին և [[Հեփեստոս]]ին։</b>
 
Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իր "Հունական Կրոնը" գրքում, "Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ"։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որ "Սա Զևսն է, թագավորն երկնքի" ասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։
 
Նրա խորհրդանշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրում) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպ-ստեղծողին, հավաքողին» ({{ref-el}}Νεφεληγερέτα, Nephelēgereta) , նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։
== Դիցաբանություն ==
=== Ծագում ===
:[[Կրոնոս]]ը վստահ չեր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ [[Ուրանոս]]ին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Կրոնոսն իր կնոջը՝ [[Հռեա]]յին, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց [[Հռեա]]ն իր զավակներին վաճակված ճակատագիրը տեսնելով։
:Հինգին [[Կրոնոս]]ն արդեն կուլ տվեց. [[Հեստիա]]յին, [[Դեմետրա]]յին, [[Հերա]]յին, [[Հադես]]ին (Աիդ) և [[Պոսեյդոն]]ին։
:[[Հռեա]]ն չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ [[Ուրանոս]]-Երկնքի և [[Գեա]]-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Կրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։
:Իսկ Զևսը մեծանում էր Կրետում<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 6.</ref>: Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր<ref>Вергилий. Георгики.</ref> էին վերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի Կուբետները և ամեն ամգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպիսզի Կրոնոսը չլսի լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։
 
=== Մանկությունը ===
 
=== Զևսը տապալում է Կրոնոսին։ Օլիմպոսի աստվածների պայքարը տիտանների դեմ ===
:Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը։ Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանված երեխաներին։ Կրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված-զավակներին։ Նրանք պայքարի մեջ մտան Կրոնոսի ու տիտաների դեմ՝ աղխարհի տիրապետությունը նվաճելու համար։
:Համառ ու ահավոր էր այդ պայքարը։ Կրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա։ Նրանց կողմն անցան նաև տիտաններից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը՝ իր զավակների ՝ [[Զելոս|Ձգտման]] , [[Բիա|Հզորության]] ու [[Նիկե|Հաղթանակի]] հետ։ Օլիմպիացի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր։ Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները՝ տիտանները։ Բայց կիկլոպները Զևսին օգնության հասան։ Նրանք Զևսի համար որոտ և կայծակ էին կոփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա։ Պայքարն արդեն տասը տարի էր, ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը։ Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին, և նրանց օգնութան կանչեց։ Սոսկալի և լեռան պես վիթխարի՝ նրանք ելան երկրի ենդերքից ու նետվեցին կռվի մեջ։ Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպռտում տիտանների վրա։ Բյուրավոր ժայրեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին։ Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջ բոլորն ամեն ինչ ցնցվում էր։ Նույնիսկ Տարտարոսն էր ցնցվում այդ պայքարիգ։ Զևսը իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ: Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամենայն ինչ։
:Վերջապես հզոր տիտանները ցնցվեցին։ Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտվազ էին։ Օլիմպիացիները կապկպեցին նրանց և նետեցին դշխեմ Տարտարոսը՝ հավերժական խավարի մեջ։ Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարբասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չպրծնեն։ Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ։
 
=== Զևսի պայքարը Տիփոնի դեմ ===
:Բայց դրանով պայքարը չավարտվեց։ [[Գեա]]-Երկիրը շատ զայրացավ օլիմպիացի Զևսի վրա, որ նա այդքան անողոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին։ Նա ամուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնին։ Վիթխարի, իր հրեշային հարյուր գլխով՝ ելավ Տիփոնը երկրի ընդերքից։ Վայրենի ոռնոցով նա սասանեց օդը։ Այդ ոռնոցի մեջ և՝ շների հաչոց էր լսվում, և՝ առյուծի մռնչյուն։ Քուլա-քուլա բոց էր բարձրանում Տիփոնի շուրջը, և հողը ճոճվում էր նրա ծանր քայլերի տակ։ Աստվածները սոսկումից ցնցվեցին: Բայց շանթարձակ Զևսը խիզախությամբ նետվեց նրա վրա, և բռընկեց կռիվը։ Նորից փայլատակեցին կայծակները Զևսի ձեռքում, ալիք տալով տարածվեցին որոտի ձայները։ Երկինքն ու երկնակամարը ցնցվեցին հիմնիվեր։ Վերստին երկիրը բռնվեց վառվռուն բոցերով, ինչպես տիտանների դեմ կռվելու ժամանակ։ Հենց միայն Տիփոնի մերձենալուց ծովերը եռ էին գալիս։ Շանթարձակ Զևսի բոցեղեն կայծակները հարյուրներով ցած էին թափվում. Թվում էր, թե նրանց կրակից օդն էլ է այրվում, և այրվում են մթամած ամպրոպային ամպերը։ Զևսը մոխրացրեց Տիփոնի բոլոր հարյուր գլուխները։ Փուլ եկավ Տիփոնը երկրի վրա, նրա մարմնից մի այնպիսի տոթ էր բխում, որ չորս բոլորն ամեն ինչ հալվում էր։ Զևսը վերցրեց Տիփոնի դին և նետեց խավար Տարտարոսը, որ ծնել էր նրան։ Բայց Տարտարոսումն էլ Տիփոնը դեռ ապառնում է աստվածներին և ամենայն կենդանի արարածի։ Փոթորիկներ ու հրաբուխներ է առաջ բերում։ Նա, կես-կին կես-օձ [[Էքիդնա]]յի հետ միասին, ծնել է ահռելի երկգլխանի շուն [[Օրփո]]ին, դժոխքաին շուն [[Կերբեր]]ին, Լերնեյան հիդրային և [[Քիմերա]]յին։ Տիփոնը հաճախ ցնցում է երկիրը։
:Հաղթեցին Օլիմպիացի աստվածներն իրենց ոսոխներին։ Այլևս ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց իշխանությանը։ Այժմ արդեն նրանք կարող էին հանգիստ տիրել աշխարհին։ Նրանցից հզորագույնը՝ շանթարձակ Զևսը, իրեն վերցրեց երկինքը, [[Պոսեյդոն]]ը՝ ծովը, իսկ [[Հադես]]ը՝ մեռյալ հոգիների ստորերկրյա թագավորությունը։ Իսկ երկիրը մնաց իբրև ընթհանուրի տիրապետություն։ Թեև Կրոնոսի որդիները բաժանվեցին իրար մեջ աշխարհի իշխանությունը, բայց և այնպես նրանց բոլորի վրա իշխում է երկնքի տիրակալ Զևսը. Նա՛ է իշխում մարդկանց ու աստվածների վրա, ամենայն ինչ աշխարհում նրա՛ն է ենթակա։
 
=== Տապալման փորձերը ===
:Առաջինները, ով փորձել էին տապալել Զևսին, դա՝ [[Պոսեյդոն]], [[Ապոլլոն]] և [[Հերա]]ն էին։ Այդ ըմբոստնված եռյակը շղթայել էր և արդեն ցանկանում էր գցել Զևսին [[Տարտարոս]], բայց նրա սիրելի ներեուհի [[Թետիս]]ը, օգնության էր կանչել [[Ուրանոս]]ի որդի՝ Բրիարեսին, ով ազատել էր Զևսին շղթաներից և փրկել էր նրան դաժան ճակատագրից։ Չստացված ապստամբությունից հետո, Զևսը, որպես պատիժ [[Պոսեյդոն]]ին և [[Ապոլլոն]]ին կարկադրում է կառուցել Տրոյայի պատերը, իսկ կնոջը՝ [[Հերա]]յին, նա կախում է այն նույն ոսկե շղթաներով, ինչով, որ նրան էին շղթայել, երկնքի և երկրի միջև, ի ցույց բոլորին։
:Երկրորդ անգամ տապալման փորձ եղավ մի մարգարեության պատճառով, որ ոչ ոք չգիտեր, բացի [[Գեա]]յից և [[Պրոմեթևս]]ից։ Զևսը հնագույն ու պատկառելի [[Գեա]]յին չհամարձակվեց անհանգստացնել, բայց Պրոմեթևսին դիմեց և պահանջեց գաղտնիքը բաց անել։ Չխոսեց [[Պրոմեթևս]] տիտանը, քանզի դաժան ու ագահ էր Զևսի իշխանությունը մարդկանց հանդեպ։ Եվ իսկույն հրամայեց Զևսը նրան շղթայակապել անխորտակելի շղթաներով և գամել ժայռի կատարին։ </b>
Զևսի կամքով ժայռին գամված Պրոմեթևսի առասպելը շարադրված ըստ Էսքիլեսի "Պրոմեթևսը շղթայված" ողբերգության։ Մի հատված.
{{quote|Բայց տիտանը հավերժ չպիտի տառապի։ Նա գիտի, որ չար ճակատագիրը վրա կհասնի հզորազոր շանթարձակին։ Եվ չի խուսափի նա իր ճակատագրից։ Գիտի [[Պրոմեթևս]]ը, որ Զևսի իշխանությունը հավերժ չէ. կտապալվի նա բարձրագահ արքայական [[Օլիմպոս]]ից։ Պատգամախոս տիտանը գիտի նաև այն մեծ գաղտնիքը, թե Զևսն ինչպես կարող է խուսափել այդ չար ճակատագրիգ, բայց գաղտնիքը չի հայտնում Զևսին։ Ոչ մի ուժ, ոչ մի սպառնալիք, ոչ մի տառապանք չի կարող այդ գաղտնիքը կորզել հպարտ Պրոմեթևսի շուրթերից։
-Թող շանթարձակը կնության չառնի ծովային աստվածուհի [[Թետիս]]ին, քանի որ ճակատագիրի աստվածուհիները՝իմաստուն մոյրաները, այդպիսի վիճակ են հանել Թետիսի համար, ով էլ լինի նրա ամուսինը, միևնույն է, [[Թետիս]]ը նրանից մի զավակ կունենա, որ հորից էլ զորեղ կլինի։ Թող աստվածները Թետիսին կնության տան հերոս Պելևսին։}}
 
== Սյուժեների մեջ ==
{|align="center" class="wikitable"
|+
|-----
|[[Պատկեր:Felix Vallotton The Rape of Europa.jpg|200px]]
<br /> ''' [[Եվրոպա (դիցաբանություն)|Եվրոպա]]յի առևանգում '''
|Որպիսզի առևանգի գեղեցիկ իշխանուհուն, վերափոխվում է մի ցուլի։ Աղջիկը հիանում է իր գեղեցկությամբ և նստում նրա վրա, իսկ նա նետվում է ծովը և տանում է նրան իր հայրենի կղզից։
|
 
== Անուն ==
Աստծո անունը ուղղական հոլովում ՝ Ζεύς Զևս է / zdeús ։ Այն հոլովում է հետևյալ կերպ. Ζεῦ Zeû կոչական հոլով, Δία Día հայցական հոլով , Διός Diós սեռական հոլով, Διί Dií տրական հոլով։ Կենսագիր Դիոգենես Լաերտուս «Pherecydes of S yros» մեջբերումների մեջ օգտագործում էր Ζάς անունը, որպես ուղղագրություն։
Zeus դա հունական շարունակություն է Di̯ēus՝ Պրոտո Հնդեվրոպական ցերեկային երկնքի աստծո անվանը, նաև կոչվել էր Dyeus ph2tēr («Երքնային Հայր»)։ Աստվածն հայտնի էր Rigveda անունով (վեդայական սանսկրիտ Dyaus / Dyaus Pita), լատիներենից (Jupiter , որն առաջացել է Iuppiter ՝ Պրոտո հնդեվրոպական կոչական հոլովում գտնվող dyeu-ph2tēr բառից), բխող dyeu արմատից («փայլ» և իր բազմաթիվ ածանցյալներով, «Երքնային Աստված»)։ Զևս միակ աստվածն է օլիմպիական պանթեոնում, ում անունը ունի նման թափանցիկ հնդեվրոպական ստուգաբանություն։ Միկենյան հունարենում ամենավաղ հաստատված անունի ձևերից էր, di-we և di-wo, որ գրված էր գծային վանկային ձեռագրով։
 
*[[Կրոնոս]]ի որդին, ծնված Կրետե կղզում, այն տեղն էլ նրա գերեզմանն է։
 
=== Զևսի անվան տարաբնույթ ձևերը ===
{| border="1"
|style="background:#A9A9A9"|Հունարեն անվանումը
Շատ աստվածներ կարող էին ներկայացնել իրական պատմական անձանց, իսկ պատմական իրադարձությունները՝ գրի բացակայության պատճառով, դարձան դիցաբանական սյուժե։
 
==Զևսի պաշտամունքը==
 
===Զևսի պատգամախոսական տաճարները===
[[Պատկեր:Museo Barracco - Giove Ammone 1010637.JPG|մինի|աջից|Խոյի եղջյուրներով, Յուպիտեր-Ամմոնի տերակոտա, մ.թ.1-ին դար]]
 
Չնայած այն բանին, որ ամենա շատ պատգամախոսական տաճարներ (օռակուլ), որոնք որպես կանոն, նվիրված էին լինում Ապոլլոնին, տարբեր հերոսներին կամ աստվածներին, ինչպիսիք են Թեմիսը, գոյություն ուներ մի քանի պատգամախոսական տաճարները, որոնք նվիրված էին եղել Զևսին։
 
===Զևսի Դոդոնի պատգամախոսական տաճարը===
Զևսի Դոդոնի պատգամախոսական տաճարը Էպիրոսում, որտեղ կար ապացույց կրոնական գործունեությանը մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից, կենտրոնացած էր սուրբ կաղնու վրա։ "Ոդիսականում" (մոտ 750 մ.թ.ա.), գուշակությունը կատարել են բոբիկ քրմերը՝ որոնք կոչվում էին Selloi, պառկաց գետնին և դիտարկելով տերևների և ճյուղերի սոսափյունը։ Այդ ժամանակին Հերոդոտոսը գրել էր, որ Դոդոնում կին քրմերը, որոնք կոչվում էին peleiades ("աղավնիներ") փոխարինել էին տղամարդկ քրմերին։</b>
 
Նրա կարգավիճակը, որպես տիտանուհի, ենթադրում է, որ նա կարող էր լինել ավելի հզոր, քան նախաՀունական աստվածները, և թերևս, պատգամախոսական տաճարի իրական բնակիչ։
 
=== Զևսի Սիվայի պատգամախոսական տաճարը ===
Սիվայի Ամմոն պատգամախոսական տաճարը, գտնվում էր Եգիպտոսի արևմտյան անապատում։
Հերոդոտոսը նշում է իր գրարումներում, որ կար խորհրդակցություններ Զևսի Ամմոնի հետ, պարսկական պատերազմի ժամանակ։ Զևս Ամմոնը հատկապես սիրված էր Սպարտայում, որտեղ գոյություն ուներ նրա տաճարը։
1393

edits