«Արշավիր Դարբնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
'''Արշավիր Դարբնի''' (''Արշավիր Միքայելի Մնացականյան'', [[1910]], [[հունվարի 16]] - [[1980]], [[նոյեմբերի 17]]), հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից։ Հայրը դարբին էր, որից էլ մակաբերել է '''Դարբնի''' գրական անունը։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի [[Գետաշեն]] գյուղում։ Ավարտել է [[Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց]]ըդպրոցը, ապա սովորել [[Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ]]ի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է [[Բաքվի հայկական դրամատիկական թատրոն]]ում որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։
 
Նրա անդրանիկ [[պիես]]ը՝ «Հողը ծիծաղում է» բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» [[դրամա]]ները։ Վերջին դրաման [[Մոսկվա]]յում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է [[Ադրբեջան]]ի և [[Հայաստան]]ի մի շարք թատրոններում։
 
Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Եղել է [[սակրավոր]]ների առանձին [[գումարտակ]]ի [[կոմիսար]], [[դիվիզիա]]յի թերթի խմբագրի տեղակալ։ 1948-ից բնակվել է [[Երևան]]ում։ 1949-50-ին1950 թվականերին եղել է [[ՀԳՄ]] վարչության քարտուղար։ Աշխատել է «[[Սովետական գրականություն]]» ամսագրում, «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում, [[Հայաստանի կինոաշխատողների միություն]]ում։ 1966-80-ին որպես խորհրդական աշխատել է [[Հայաստանի գրողների միություն]]ում։
 
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել [[ռուսերեն]], [[ադրբեջաներեն]], [[ուկրաիներեն]]։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 141}}</ref>