«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
Բանվորական և գյուղացիական երիտասարդական միությունների Համառուսաստանյան առաջին համագումարից հետո (1918) սկիզբ դրվեց կոմերիտմիությանը, սկսվեց «Սպարտակի» բոլոր կազմակերպությունների միավորումը՝ միասնական կենտրոնով։ Դա տեղի ունեցավ 1919 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին բոլշևիկների ղեկավարությամբ Թիֆլիսի սպարտակյան կազմակերպությունների համաքաղաքային կոնֆերանսում, որը հետագայում դիտվեց որպես Վրաստանի կոմերիտմիության I համագումար։ Այդտեղ ընդունվեց կանոնադրություն, ընտրվեց կոմունիստական երիտասարդական միության Թիֆլիսի կոմիտե, որի վրա ՌԿ(բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի որոշմամբ դրվեց կոմերիտմիության Անդրկովկասյան ժամանակավոր մարգային կոմիտեի պարտականությունը։
[[Պատկեր:Batumi, Georgia - Botanical Garden (29458282685).jpg|մինի|աջից|Բուսաբանական այգի <br />[[Աջարիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Աջարիայի ԻԽՍՀ]] մայրաքաղաք <br />[[Բաթում]]ում՝ [[Սև ծով]]ի ափին]]
1920 թվականի մայիսին ՌԿԵՄ Կենտկոմի որոշմամբ Անդրկովկասյան մարզային կոմիտեն վերացվեց և նույն ամսի 22-ին կազմվեց Վրաստանի կոմերիտմիության ժամանակավոր Կենտկոմը։ Վրաստանի կոմերիտմիությունը մասնակցել է խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարին, Վրաստանի խորհրդայնացումից հետո՝ հանրապետության ժողովրդական տնտեսության վերականգնմանը, ինդուստրացմանն ու գյուղի կոլեկտիվացմանը, կուլտուրական հեղափոխությանը, սոցիալիզմի կառուցման լենինյան պլանի իրականացմանը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ՎԼԿԵՄ յուրաքանչյուր երրորդ անդամը մեկնել է ռազմաճակատ։ Ցուցաբերած արիության համար Վրաստանի 135 կոմերիտականներ արժանացել են [[Խորհրդային Միության հերոս]]ի կոչման։
 
82 200

edits