«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
== Պատմություն ==
1905-1907 թվականների [[Ռուսական հեղափոխություն (1905–1907)|ռուսական հեղափոխությունից]] տարիներ անց՝ [[1912]] թվականին, Վրաստանում նորից բարձրացավ գործադուլային ալիքը։ 1913 թվականի ամռանը գործադուլներին մասնակցեց մոտ 10 000 մարդ։ Զանգվածային բնույթ ունեին 1912-14 թվականների մայիսմեկյան ցույցերը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին Վրաստանի արդյունաբերությունը ճգնաժամային դրության մեջ էր, զգալիորեն կրճատվեցին ցանքատարածությունները։ Ռուսաստանում [[Փետրվարյան հեղավւոխություն|Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղավւոխության]] (1917) ընթացքում Թիֆլիսում և Վրաստանի մյուս քաղաքներում ստեղծվեցին Բանվորների, զինվորների և գյուղացիական դեպուտատների խորհուրդներ, որտեղ, սակայն, ղեկավարությունը զավթեցին [[մենշևիկներ]]ն ու [[էսէռներ]]ը։
[[Պատկեր:Noe Schordania.jpg|մինի|[[Նոյ Ժորդանիա]], Վրաստանի վարչապետ 1918-1921 թվականներին|ձախից]]
[[1917]] թվականի մարտի 9(22)-ին Թիֆլիսում ստեղծվեց բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ [[Անդրկովկասյան հատուկ կոմիտե]]ն (Օզակոմ)։ Վրաստանում, ինչպես և ամբողջ Ռուսաստանում, հաստատվեց երկիշխանություն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը սկզբնավորեց վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրումը։ Վրաստանում աշխատավորների պայքարը գլխավորեցին բոլշևիկները։ Հակահեղափոխական ուժերի խմբավորումը 1917 թվականի նոյեմբերի 15(28)-ին Օզակոմի փոխարեն ստեղծեց [[Անդրկովկասյան կոմիսարիատ]]։ իշխանությունը գրավեցին մենշևիկները։ Հակահեղափոխական մյուս կուսակցությունների հետ նրանք ստեղծեցին վրացական ազգային զորամիավորումներ, Վրացական ազգային խորհուրդ և այսպես կոչված ժողովրդական գվարդիա։ 1917 թվականի նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12)-ին մենշևիկները զավթեցին Թիֆլիսի զինանոցը, փակեցին բոլշևիկյան թերթերը, 1918 թվականի փետրվարին 10(23)-ին գնդակոծեցին Թիֆլիսի բանվորների բողոքի ցույցը։ Բոլշևիկները ստիպված էին աշխատել ընդհատակում։