Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== Պատմություն ==
=== Նախնադար և միջնադար ===
Վրաստանի տարածքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք ստորին քարի դարից են։ [[Նոր քարի դար]]ի և [[Բրոնզի դար|բրոնզեդարյան]] վաղ երկրագործական մշակույթի բնակավայրեր հայտնաբերվել են [[Քվեմո-Քարթլի]]ում, Ռիոն-Ղվիրիլյան ավազանում և այլուր։ Արևելյան Վրաստանում վաղ երկրագործական մշակույթին փոխարինել է Կուր-Արաքսյան մշակույթը։ Մ.թ.ա. 8-րդ դարում ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեցվածքային և սոցիալական անհավասարությունը, նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրոցեսը։
[[Պատկեր:Arshakid Armenia ARM.JPG|մինի|[[Արշակունիների թագավորություն]]ը, [[Վիրք|Վրաստանը]] և [[Աղվանք]]ը|աջից|380px]]
Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Արևելյան Վրաստանում ուժեղացել է [[Իբերիայի թագավորություն]]ը՝ [[Մցխեթ]] կենտրոնով։ Մ.թ.ա. 3-1-ին դարերում Վրաստանի սոցիալ-տնտեսական կարգը բնութագրվում է բազմակացութաձեությամբ։ Պահպանվել էին տոհմական կարգերի մնացուկներ։ Բնակչության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ-համայնականները նաև հիմնական զինվորական ուժն էին։ Կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքական և տնտեսական մշակութային սերտ կապեր ուներ [[Մեծ Հայքի թագավորություն|Հայաստանի]], [[Սելևկյանների պետություն|Սելևկյանների պետության]], [[Պոնտոսի թագավորություն|Պոնտոսի թագավորության]] հետ։ Մ.թ.ա. 1-ին դարում [[Հռոմեական կայսրություն]]ը գրավել է Իբերիան։ Իբերական թագավորության և Լազիկայի (Լազական թագավորություն) հետագա հզորացմամբ մ.թ. 2-4-րդ դարերում հռոմեական ազդեցությունը թուլացել է։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունները ձևավորվել են մ.թ. 2-4-րդ դարերում (4-6-րդ դարերում դարձել են տիրապետող)։
 
[[4-րդ դար]]ում տիրապետող կրոն է դարձել [[քրիստոնեություն]]ը։ [[Հայեր]]ի ու [[աղվաններ]]ի դաշնակցությամբ ուժեղացել է Քարթլիի բնակիչների պայքարը [[Սասանյան Պարսկաստան|սասանյան]] զավթիչների դեմ։ [[Վախթանգ Գորգասալ|Վախթանգ I Գորգասալ]]ի թագավորության ժամանակաշրջանում (5-րդ դարի երկորրդ կես) նշանակալից շինարարական աշխատանք է կատարվել, կարեոր կենտրոն, ապա նաև Քարթլիի մայրաքաղաք է դարձել [[Թիֆլիս]]ը։ 523 թվականին Պարսկաստանը Քարթլիում վերացրել է թագավորական իշխանությունը, երկրի գլուխ կարգել իր կառավարչին (մարզպանին), որի նստավայրը Թիֆլիսն էր։ 562 թվականի պարսկա-բյուզանդական պայմանագրով Արևմտյան Վրաստանը (Լազիկան) ընկել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] տիրապետության տակ։ 7-րդ դարի սկզբից բյուզանդական ազդեցությանն է ենթարկվել նաև Քարթլին։
[[Պատկեր:Vepkhistkaosani zichy.jpg|մինի|ձախից|[[Թամար թագուհի]] (1184-1213)]]
[[7-րդ դար]]ի կեսից մինչև [[9-րդ դար]]ում վրացիները հայերի և աղվանների հետ համատեղ պայքարել են Վրաստանին տիրած արաբ նվաճողների դեմ։ Վրաստանը [[Մարզպանական Հայաստան|Հայաստանի]] և [[Աղվանք]]ի հետ մտնում էր [[Արմինիա կուսակալություն|Արմինիա կուսակալության]] մեջ։ Ավելի ուշ Վրաստանը ազատագրվել է նաև Բյուզանդիայից ունեցած կախումից։ 8-րդ դարի վերջին և 9-րդ դարի սկզբին ներկայիս Վրաստանի տարածքում ձևավորվել են ավատատիրական խոշոր իշխանություններ ([[Կախեթի իշխանություն|Կախեթ]], [[Հերեթի իշխանություն|Հերեթ]], [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիա]])։ Աբխազիայի Լեոն II իշխանը ողջ Արևմտյան Վրաստանտ միավորել է Էգրիս-Աբխազական թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ [[Քութայիս]])։
 
[[10-րդ դար]]ի երկրորդ կեսին և [[11-րդ դար]]ի սկզբին ձեավորվել է միասնական ավատատիրական պետություն՝ [[Վրաց Բագրատունիներ]]ի ներկայացուցիչ [[Բագրատ III]] թագավորի (975-1014) գլխավորությամբ<ref>[http://www.georgia.russian-club.net/spravka_history.html История Грузии на русском языке]</ref>։ [[Վրացական թագավորություն|Վրացական թագավորության]] տնտեսական, մշակութային և քաղաքական առավելագույն հզորության է հասել 12-13-րդ դարերում։ 12-րդ դարի առաջին քառորդին, [[Դավիթ Շինարար]] թագավորի օրոք (1089-1125) [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկյան թուրքերի]] տիրապետությունը թոթափած Վրաստանը դարձել է [[Մերձավոր Արևելք]]ի հզոր պետություններից մեկը։
 
Վրաց թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] իշխանության տարիներին (1184-1213)։ Քաղաքական և մշակութային կապեր են հաստատվել [[Կիևյան Ռուսիա]]յի հետ, ուժեղացել է հայ-վրացական համագործակցությունն ու զինակցությունը։ Հիմնադրվել է [[Զաքարյանների իշխանապետություն]]ը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/267/271 Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը]</ref>։ Բարձր զարգացման է հասել Վրաստանի [[մշակույթ]]ը, [[գրականություն]]ը, [[փիլիսոփայություն]]ը, [[արվեստ]]ը, [[ճարտարապետություն]]ը։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «Ընձենավորը» պոեմը։
 
=== Թուրք-պարսկական տիրապետություն ===
[[Պատկեր:Vakhtang VI (European clothes).jpg|մինի|[[Վախթանգ VI]] (1716-1724)]]
[[13-րդ դար]]ի երկրորդ քառորդին Վրաստանը զավթել են մոնղոլ-թաթարները։ [[14-րդ դար]]ի վերջին երկիրն ասպատակել են [[Լենկ Թեմուր]]ի հրոսակները։ 15-րդ դարի վերջին, ավատատիրական երկպառակությունների հետեանքով, Վրաստանը բաժանվել է անկախ թագավորությունների ([[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]], [[Իմերեթիայի թագավորություն|Իմերեթիայի]], [[Կախեթի թագավորություն|Կախեթի]])։
 
Մինչև [[16-րդ դար]]ը Իմերեթիայի թագավորությունից փաստորեն առանձնացել են [[Մեգրելիայի իշխանություն|Մեգրելիայի]] և [[Գուրիայի իշխանություն|Գուրիայի]] իշխանությունները, 17-րդ դարի սկզբին՝ Աբխազիան։ Վրաստանի մասնատմանը նպաստել է կիսանկախ ավատատիրական տիրույթների (սաթավադո) ի հայտ գալը, որոնց տերերն իմունիտետի իրավունք էին ստացել՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով վարչական և դատական իշխանությունը։
 
[[16–րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում Վրաստանը դարձել է [[Անդրկովկաս]]ում գերիշխանության համար պայքարող [[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] և [[սեֆյան Պարսկաստան|Իրանի]] միջև ընդհարումների թատերաբեմ։ Վրաստանին մեծագույն վնաս են հասցրել 17-րդ դարի առաջին քառորդին Իրանի շահ Աբաս I-ի ավերիչ արշավանքները [[Քարթլի]] և [[Կախեթի մարզ]] (Կախեթում բնաջնջվել է 100 000 մարդ, 200 000՝ գերեվարվել [[Իրան]])։ 1625 թվականին Գ. Սաակաձեի գլխավորությամբ ժողովրդական խոշոր ապստամբություն է ծագել պարսկական լծի դեմ։ 1659 թվականին ապստամբել են [[Կախեթի մարզ]]ի բնակիչները։
 
Վախթանգ VI-ի օրոք (1703-1724) շինարարական լայն աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է ոռոգման համակարգը, կարգավորվել է պետական կառավարումը, հրատարակվել են օրենսդրական ակտեր։
 
=== Ռուսական տիրապետություն ===
{{Հիմնական հոդված|Թիֆլիսի նահանգ|Քութայիսի նահանգ}}
[[15-րդ դար]]ում վերսկսվել, իսկ 16-18-րդ դարերում կանոնավոր բնույթ են ստացել մոնղոլ-թաթարական լծի ժամանակաշրջանում ընդհատված ռուս-վրացական կապերը։ Վրաստանի կառավարողները Թուրքիայի ու Իրանի դեմ ռազմական օգնության խնդրանքով բազմիցս դիմել են Ռուսաստանին։ Ռուս-վրացական մերձեցման գործում կարեոր դեր է խաղացել 17-րդ դարի վերջին [[Մոսկվա]]յում ստեղծված վրացական գաղթավայրը։
 
[[Պետրոս I]]-ի [[Կասպիական արշավանք]]ից հետո, թուրքական և իրանական հալածանքների պայմաններում, Վախթանգ VI-ը և վրացական շատ քաղաքական ու մշակութային գործիչներ ապաստանել են Ռուսաստանում։ [[18-րդ դար]]ի երկրորդ կեսին, [[Հերակլ II]]-ի օրոք միավորված [[Քարթլի-Կախեթական թագավորություն]]ը հզորացել է, վերականգնվել և զարգացել է տնտեսությունը, աշխուժացել առետուրը։ Առավել նշանակալի քաղաքներն էին [[Թիֆլիս]]ը (մինչև 25 000 բնակիչ), [[Գորի]]ն, [[Քութայիս]]ը, [[Թելավ]]ը։ Սաղմնավորվել են առաջին մանուֆակտուրաները։ Իմերեթիայի թագավոր Սողոմոն I-ը (1752-84) հնազանդեցրել է անջատամետ ավատատերերին և երկրից վտարել թուրքական զավթիչներին։
[[Պատկեր:Coat of Arms of Tiflis governorate (Russian empire).png|մինի|ձախից|[[Թիֆլիսի նահանգ]]ի <br />(1846-1917) զինանշան]]
17-18-րդ դարերում զարգացել է վրացական մշակույթը, սկզբնավորվել է գրատպությունը։ Հասարակական մտքի առաջատար ուղղություններից է դարձել լուսավորականությունը։ Ռուս-վրացական հարաբերությունների ամրապնդումը հանգեցրել է 1783 թվականին նրանց միջև [[Գեորգիևսկի պայմանագիր|պայմանագրի]] կնքմանը, որը բարդացրել է Վրաստանի քաղաքական հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա Մուհամեդ-խան Կաջարի զորքերը ներխուժել են Վրաստան, գրավել և ավերել Թիֆլիսը։
 
Հերակլ 2-րդի մահից (1798) հետո, ուժեղացած ավատատիրական հետադիմության պայմաններում, երկրում ստեղծվել է ճգնաժամային վիճակ։ 1801-ին Արևելյան Վրաստանը միացավ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանին]]։ Քարթլի-Կախեթական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ 19-րդ դարի ընթացքում (1803-64) Ռուսաստանի կազմի մեջ մտավ նաև Արևմտյան Վրաստանը։ Ռուս-պարսկական ([[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|1804-13]], [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|1826-28]]) և ռուս-թուրքական ([[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)|1806-1812]], [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|1828-29]]) պատերազմների հետեանքով, որոնց ակտիվորեն մասնակցեցին և վրացիները, ազատագրվեցին վրացական տարածքներ։ Վրաստանի՝ Ռուսաստանին միանալը, չնայած երկրում հաստատված գաղութային վարչակարգին, ունեցավ առաջադիմական նշանակություն, թուրքական և պարսկական լծից Վրաստանի ազատագրման միակ ուղին էր այդ։
 
[[Կապիտալիզմ]]ի զարգացման ուղին բռնած Ռուսաստանի տնտեսական կյանքի մեջ ներգրավվելը նպաստեց Վրաստանի սոցիալ-տնտեսական վերելքին, ամրապնդվեց վրաց ժողովրդի մշակութային կապը ռուս և Ռուսական կայսրության մյուս ժողովուրդների հետ։ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը և ճորտատիրական լուծը գյուղացիական զանգվածային ելույթների պատճառ դարձան։ 1804 թվականին ապստամբեց Լեռնային Քարթլիի, 1812-13 թվականներին՝ [[Կախեթի մարզ]]ի, 1819-1820 թվականին՝ [[Իմերեթիա]]յի բնակչությունը։ Ցարիզմի զավթողական քաղաքականության դեմ ելավ (1832) նաև ազնվական մտավորականությունը։ Ազնվականության հետադիմական մասը ձգտում էր Վրաստանում վերականգնել թագավորական իշխանությունը, իսկ դեմոկրատ, ուղղության ներկայացուցիչները, որոնք գաղափարապես կապված էին դեկաբրիստների հետք պայքարում էին Վրաստանում հանրապետություն կամ էլ սահմանադրական միապետություն ստեղծելու համար։
[[Պատկեր:Tiflis by aivazovsky.jpg|մինի|300px|աջից|[[Հովհաննես Այվազովսկի]], [[Թբիլիսի]]]]
1830-40-ական թվականներին համեմատաբար կայուն վիճակը պայմաններ ստեղծեց Վրաստանի տնտեսության հետագա զարգացման համար։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացմամբ ուժեղանում էր գյուղացիների շահագործումը, որն է՝ լ ավելի խորացավ ցարիզմի գաղութային քաղաքականությամբ։ 1841 թվականին՝ Գուրիայում, 1857 թվականին Մեգրելիայում տեղի ունեցան խոշոր գյուղացիական ապստամբություններ։ Արտադրողական ուժերի հետագա զարգացումը փոփոխություններ մտցրեց հասարակության սոցիալական կառուցվածքի մեջ։
 
Աճեց քաղաքային բնակչությունը։ 1865 թվականին Արևելյան Վրաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 18,8%։ Հասարակական-տնտեսական զարգացումը, դասակարգային պայքարի սրումը Ռուսաստանում ստիպեցին ցարական կառավարությանը 1864-71 թվականին Վրաստանում վերացնել ճորտատիրական իրավունքը։ Իր ամբողջ սահմանափակվածությամբ հանդերձ գյուղացիական ռեֆորմը արագացրեց կապիտալիզմի զարգացումը Վրաստանում։ 1860-ական թվականների կեսից սկսվեց Անդրկովկասյան երկաթուղու շինարարությունը, 1872 թվականին բացվեց Թիֆլիս-Փոթի երկաթուղին, 1883 թվականին ավարտվեց Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղին։ 1883 թվականին Թիֆլիսում կազմակերպվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխավոր արհեստանոցները, որոնցում 19-րդ դարի վերջին աշխատում էր 3 000 բանվոր։ Անդրկովկասյան երկաթուղագիծը 1900 թվականին ներգրավվեց երկաթուղիների համառուսական ցանցի մեջ։
 
Արդյունաբերական տարբեր ճյուղերում (տեքստիլ, մետաղամշակության, կաշվի, կոնյակի, ծխախոտի են) առաջացան խոշոր ձեռնարկություններ։ Զարգանում էր լեռնահանքային արդյունաբերությունը (Տղիբուլիի քարածուխը, ճիաթուրայի մանգանը)։ Տեղի էր ունենում արտադրության կենտրոնացում։ Հիմնադրվում էին տեղական (առավելապես հայկական և ռուսական) և արտասահմանյան կապիտալիստների բաժնետիրական ընկերություններ։ 20-րդ դարի սկզբին մշակող արդյունաբերության ծավալը (1860-ական թվականների համեմատ) աճեց 1 միլիոն ռուբլուց 21 միլիոն ռուբլի։
[[Պատկեր:Vasily Timm. Lezginka (Kavkazskii tanets) na terrasakh v Tiflise.jpg|մինի|ձախից|[[Լեզգինկա]]]]
Վրաստանի քաղաքային բնակչությունը 19-րդ դարի վերջին կազմեց 15,3%։ Կապիտալիստական հարաբերությունները ներթափանցեցին և վրացական գյուղ։ Խորացավ գյուղացիության դասակարգային շերտավորումը, կուլակները (որոնք կազմում էին գյուղական բնակչության 5% ֊ը) տիրում էին մշակվող հողատարածությունների 30% ֊ին, կիսապրոլետարական տարրը՝ 55-60%-ին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, Վրաստանի քաղաքական և տնտեսական համախմբումը պայմաններ ստեղծեցին և ավարտեցին վրացական բուրժուական ազգի ձևավորումը։ 1870-1890-ական թվականներին կապիտալիզմի զարգացման ընթացքում ձևավորվեց Վրաստանի բանվոր դասակարգը։ 19-րդ դարի վերջին հաշվվում էր շուրջ 36 000 բանվոր։ վարձու աշխատողների ընդհանուր թիվը 120 000 էր։
 
Ցարիզմի գաղութային քաղաքականությունը, ազգային և սոցիալական ճնշումը առաջ էին բերում Վրաստանի աշխատավորների ընդվզումը։ Ռուսական ազատագրական շարժման գաղափարները ազդում էին վրացական առաջավոր մտավորականության վրա։ 1860-ական թվականներին Վրաստանում ուժեղացավ ազգային-ազատագրական շարժումը, որի գլուխ կանգնեցին գրողներ, հասարակական գործիչներ, հեղափոխական դեմոկրատներ [[Իլյա Ճավճավաձե]]ն, [[Ակակի Ծերեթելի]]ն, Ն․ Նիկոլաձեն, Դ․ Ծերեթելին և ուրիշներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանում և հաղորդակցվել [[Վիսարիոն Բելինսկի|Վիսարիոն Բելինսկու]], [[Ալեքսանդր Գերցեն]]ի, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, [[Նիկոլայ Չեռնիշևսկի|Նիկոլայ Չեռնիշևսկու]] հեղափոխական գաղափարներին։ Վրացական վաթսունականները («թերքդալեուլեբի») պայքարում էին վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ։
 
1860-ական թվականների վերջից Վրաստանի ձեռնարկություններում տեղի են ունեցել տնտեսական առաջին գործադուլները։ 1870-ական թվականներին, ռուս նարոդնիկների ազդեցությամբ ծնունդ առավ Վրաստանի նարոդնիկական շարժումը, 1870-ական թվականների վերջին առաջացան բանվորական խմբակներ։ Վրաստանի պրոլետարիատը ներգրավվում էր համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 1887 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Անդրկովկասի առաջին բանվորական կազմակերպություններից մեկը՝ «Բանվորական միությունը»։
[[Պատկեր:Ներսիսյան դպրոց.jpg|մինի|Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]] (1824-1924), հիմնադրել է ամենայն հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]]|300px|աջից]]
1880-1890-ական թվականներին աճեց բանվորական խմբակների թիվը։ Մարքսիստական գաղափարների պրոպագանդմամբ հանդես եկան Ռուսաստանից և Ուկրաինայից եկած սոցիալ-դեմոկրատները (Ֆ․ Ե․ Աֆանասև, Ս․ Յա․ Ալիլուև, Ա․ Մ․ Կալյուժնի, Ի․ Ի․ Լուզին, Ֆ․ Ի․ Մայորով)։ 1892 թվականի վերջին ձևավորվեց վրացական մարքսիստական կազմակերպությունը՝ «Մեսամեդասի»-ն։ Վրաստանում գործադուլային շարժումը ձեռք էր բերում կազմակերպված բնույթ։ 20-րդ դարի սկզբին Վրաստանում բանվոր, շարժումը թևակոխեց նոր փուլ։
 
Սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ վրացական պրոլետարիատը սկսեց մասսայական քաղաքական պայքար։ 1900-1902 թվականներին խոշոր գործադուլներ եղան Թիֆլիսի, Բաթումի ձեռնարկություններում և ճիաթուրայի արդյունաբերական շրջանում։ Համառուսական մասշտաբի խոշոր հեղափոխական ելույթ էր 1902 թվականի Բաթումի գործադուլն ու ցույցը։ 1903 թվականի մարտին Թիֆլիսում կայացավ Կովկասյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարը։ [[Ռուսական հեղափոխություն (1905–1907)|1905-07 թվականների հեղափոխության]] ժամանակաշրջանում Վրաստանում ծավալվեց բանվորների և զինվորների հեղափոխական պայքար։ 1905 թվականի հունվարին 18 թվականի Թիֆլիսի երկաթուղային բանվորների գործադուլը վերածվեց համընդհանուրի։ Ոստիկանության հետ գյուղացիների զինված ընդհարումներ եղան Գորիի, Թիանեթի գավառներում, Կախեթի, Մեգրելիայի գյուղերում։
 
Գուրիայում իշխանությունն անցավ գյուղացիական կոմիտեների ձեռքը, բռնագրավվեց կալվածատիրական հողը, ստեղծվեցին զինված «կարմիր հարյուրակներ»։ Վրաստանում հոկտեմբերյան քաղաքական ցույցը վերածվեց զինված ապստամբության։ 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին առաջացան առաջին արհմիութենական կազմակերպությունները։ 1905 թվականի վերջին գրեթե ամբողջ Արևմտյան Վրաստանը և Արևելյան Վրաստանի մի մասը գտնվում էր ապստամբ ժողովրդի ձեռքին։ Ցարիզմը դաժանորեն ճնշեց ապստամբությունը։
 
=== Անդրկովկասյան միություն և Մենշևիկյան Վրաստան ===
 
[[1912]] թվականին Վրաստանում նորից բարձրացավ գործադուլային ալիքը։ 1913 թվականի ամռանը գործադուլներին մասնակցեց մոտ 10 000 մարդ։ Զանգվածային բնույթ ունեին 1912-14 թվականների մայիսմեկյան ցույցերը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին Վրաստանի արդյունաբերությունը ճգնաժամային դրության մեջ էր, զգալիորեն կրճատվեցին ցանքատարածությունները։ Ռուսաստանում [[Փետրվարյան հեղավւոխություն|Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղավւոխության]] (1917) ընթացքում Թիֆլիսում և Վրաստանի մյուս քաղաքներում ստեղծվեցին Բանվորների, զինվորների և գյուղացիական դեպուտատների խորհուրդներ, որտեղ, սակայն, ղեկավարությունը զավթեցին [[մենշևիկներ]]ն ու [[էսէռներ]]ը։
[[Պատկեր:Noe Schordania.jpg|մինի|[[Նոյ Ժորդանիա]], Վրաստանի վարչապետ 1918-1921 թվականներին|ձախից]]
 
1920 թվականի մայիսին կազմակերպվեց Վրաստանի կոմկուսը։ Կոմունիստները դուրս եկան ընդհատակից և ծավալեցին ակտիվ գործունեություն։ Սակայն մենշևիկները խախտեցին ՌՍՖՍՀ-ի հետ պայմանագիրը։ Բոլշևիկներին սկսեցին դաժանորեն հետապնդել։
 
=== Վրաստանի խորհրդայնացում ===
 
1921 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գորիի, Դուշեթի, Լեչխումի ևն գավառներում սկսվեցին զինված ապստամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վրաստանում։ Փետրվարի 16-ին Շուլավերում ստեղծվեց Վրաստանի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշներ)։ 1921 թվականի փետրվարի 18-ին հայտարարելով Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ Հեղկոմը կոչ արեց տեղերում վերցնել իշխանությունը և կազմել տեղական հեղկոմներ։ Ապստամբությունը հաջողությամբ ծավալվում էր, սակայն, անհավասար կռիվ մղելով մենշևիկների և ինտերվենտների դեմ, Հեղկոմը դիմեց [[Վլադիմիր Լենին]]ին օգնության խնդրանքով։ Խորհրդային կառավարությունն ընդառաջեց։
75 598

edits