Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Հետ է շրջվում 3923766 խմբագրումը, որի հեղինակն է՝ Hayk.arabaget (քննարկում) մասնակիցը
 
Հանրապետությունում հաջողությամբ են իրականացրել 11-րդ հնգամյակի (1980-85) առաջադրանքները։ ՎԽՍՀ պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի երեք]] (1935, 1965, 1983), [[Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան|Հոկտեմբերյան հեղափոխության]] (1971), [[Ժողովուրդների բարեկամության շքանշան|Ժողովուրդների բարեկամության]] (1972) շքանշաններով։
 
== Բնություն ==
 
=== Ռելիեֆ ===
Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրա-նախալեռնային, դաշտավայրա-հարթավայրային, սարահարթային և սարա- վանդանման ռելիեֆի ձեերը։
[[Պատկեր:Mt. Kazbegi in The Greater Caucasus.jpg|մինի|[[Կազբեկ]] լեռ <br />({{lang-ka|ყაზბეგის}}, 5034 մ)]]
Վրաստանի հյուսիսը զբաղեցնում է [[Մեծ Կովկաս]]ը, որի համակարգը բաղկացած է Գլխավոր կամ Ջրբաժան և հարակից մի շարք լեռնաշղթաներից։ Դրանցից Վրաստանի սահմաններում նշանավոր են՝ [[Գագրայի լեռնաշղթա|Գագրայի]], [[Բզիբի լեռնաշղթա|Բզիբի]], [[Կոդորի լեռնաշղթա|Կոդորի]], [[Սվանեթի լեռնաշղթա|Սվանեթի]], [[Էգրիսի լեռնաշղթա|Էգրիսի]], [[Լեչխումի լեռնաշղթա|Լեչխումի]], [[Ռաճայի լեռնաշղթա|Ռաճայի]], [[Խարուլի լեռնաշղթա|Խարուլի]], [[Լոմիսի լեռնաշղթա|Լոմիսի]], [[Գուդիսի լեռնաշղթա|Գուդիսի]], [[Քարթլիի լեռնաշղթա|Քարթլիի]], [[Կախեթի լեռնաշղթա|Կախեթի]] լեռնաշղթաները՝ հարավային լանջին, [[Խոխի լեռնաշղթա|Խոխի]], [[Շավանի լեռնաշղթա|Շավանի]], [[Կիդեգանի լեռնաշղթա|Կիդեգանի]], [[Խեսուրեթի լեռնաշղթա|Խեսուրեթի]] և [[Պիրիկիտի լեռնաշղթա|Պիրիկիտի]] լեռնաշղթաները՝ հյուսիսային լանջին։
 
Ջրբաժան լեռնաշղթայից հյուսիս գտնվող լեռնաշղթաների վրա են [[Շհարա]] (5068 մ), [[Կազբեկ]] հրաբխային կոնը (5047 մ), [[Թեբուլոսմթա]] (4493 մ), [[Դոնոսմթա]] (4174 մ), [[Դիկլոսմթա]] (4285 մ) և այլ գագաթներ։ Մեծ Կովկասից հարավ՝ մերձլայնական ուղղությամբ, ձգվում է միջլեռնային դեպրեսիան, որը Ձիրուլի զանգվածով (Վերին Իմերեթյան սարավանդ) բաժանված է Կոլխիդայի և Իվերիայի ([[Կուր]]ի արևմտյան մաս) հարթավայրա-բլրային իջվածքների։ Երկու իջվածքների զգալի մասերը կազմում են [[Կոլխիդայի դաշտավայր]]ը, [[Ներքին Քարթլիի հարթավայր|Ներքին Քարթլիի]], [[Ստորին Քարթլիի հարթավայր|Ստորին Քարթլիի]], [[Ալազանի հարթավայր|Ալազանի]] (Կախեթի) ալյուվիալ հարթավայրերը։
 
Ավելի հարավ՝ լայնական ուղղությամբ, ձգվում են [[Փոքր Կովկաս]]ի վրացական մասի [[Մեսխեթի լեռնաշղթա|Մեսխեթի]], [[Շավշեթի լեռնաշղթա|Շավշեթի]], [[Թրիալեթի լեռնաշղթա|Թրիալեթի]], [[Լոքի լեռնաշղթա|Լոքի]] միջին բարձրության (մինչև 2850 մ) լեռնաշղթաները։ Հանրապետության ծայր հարավում է [[Հարավային Վրացական հրաբխային բարձրավանդակ]]ը, որի ամենաբարձր կետը [[Աբուլ]] լեռն է (3301 մ)։
[[Պատկեր:Vill.baghlebi.JPG|մինի|ձախից|[[Կոլխիդայի դաշտավայր]]]]
Վրաստանի տարածքը մտնում է [[Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային օղակ|Ալպիական ծալքավոր մարզի]] մեջ և բաժանվում մի շարք խոշոր միավորների։ Հյուսիսում՝ Մեծ Կովկասի առանցքային շրջանում է Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի անտիկլինորիումը։ Վերջինս կազմված է մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարներից։ Գլխավոր լեռնաշղթայի ծալքավոր հաստվածքները վրաշարժված են Մեծ Կովկասի հարավային լանջի ծալքավոր համակարգի նկատմամբ։
 
Մեծ Կովկասի տեկտոնական կառուցվածքներից դեպի հարավ ([[Կոլխիդայի դաշտավայր]]ից մինչև Արտաքին Կախեթ) գտնվում է հիմնականում հերցինյան կոնսոլիդացում ունեցող Վրացական միջադիր զանգվածը։ Նստվածքային ծածկոցը կազմված է լեյասի կարմիր կրաքարերից, բայոսի պորֆիրիտային շերտախմբից, բաթի ածխաբեր շերտերից, վերին յուրայի խայտաբղետ գոյացումներից, կավիճ-էոցենի կարբոնատային ապարներից և մոլասներից։
 
Ավելի հարավ ձգվում է Աջարա-Թրիալեթի ծալքավոր համակարգը, որը բաղկացած է կավճի հրաբխածին ու կարբոնատային նստվածքներից և պալեոգենի տերիգեն ու հրաբխածին ապարներից։ Ծայր հարավում ([[Ջավախքի բարձրավանդակ]]ից մինչև [[Մառնեուլի դաշտավայր]]) տարածվում է հերցինյան կոնսոլիդացման երկրորդ միջլեռնային ստրուկտուրան՝ Արտվին-Բոլնիսի զանգվածը։ Ջավախքի բարձրավանդակը կազմված է պլիոցենի և պլեյստոցենի լավաներից։ Դեպի արևելք ընդհանուր խորասուզման հետևանքով զարգացած են մոլասները։ Ծալքավորությունն ընդհատվող է և մեղմաթեք։
 
=== Օգտակար հանածոներ ===
[[Պատկեր:Tkvarcheli aerial.jpg|մինի|[[Տղվարչելի]]]]
Հիմնական օգտակար հանածոներն են․ Վրացական զանգվածի սահմաններում մանգանի հանքաքարը ([[Ճփաթուրա]]յի հանքավայրը), քարածուխը ([[Տղիբուլի]], [[Տղվարչելի]]) և նավթը ([[Կոլխիդա]], Արտաքին Կախեթ), որոնք կապված են մեզոզոյի, պալեոգենի և նեոգենի նստվածքների հետ։ Մեծ Կովկասի հյուսիսային լանջին կան բազմամետաղային և ծարիր-մկնդեղային հանքավայրեր։ Հարավում հայտնի է պղնձի խոշոր հանքավայր ([[Մառնեուլ]])։ Տարածված են շինանյութերը ([[մարմար]], [[թերթաքար]]եր, [[տուֆ]]եր, ցեմենտի հումք և այլն), հանքային և թերմալ աղբյուրները։
 
Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Արևմտյան Վրաստանի բլրանախալեռնային շրջաններում տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, [[Կոլխիդայի դաշտավայր]]ում՝ ճահճայինի մերձարևադարձային պոդզոլային, Իվերյան հատվածում, միջլեռնային իջվածքներում՝ սևահողերը, շագանակագույն, դարչնագույն և մոխրադարչնագույն հողերը։
 
Լեռնաանտառային գոտում զարգացած են անտառային շագանակագույն, գորշ պոդզոլացված և հումուսակարբոնատային հողերը։ Ավելի բարձր տարածված են լեռնամարգագետնային հողերը։
 
=== Կլիմա ===
Վրաստանի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլխիդայի դաշտավայրին (500-600 մ բարձ րություններում) բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։
 
Հունվարի միջին ջերմաստիճանը 3-6&nbsp;°C է, օգոստոսինը՝ 23- 24&nbsp;°C, տարեկան տեղումները՝ 1200- 2800 մմ։ Իվերիայի իջվածքում, Կոլխիդայի համեմատ, ձմեռը ցուրտ է, -2&nbsp;°C-ից մինչև 1,5&nbsp;°C, տարեկան տեղումները քիչ են՝ 300-800 մմ։ Օգոստոսի միջին ջեր մաստիճանը 23-26&nbsp;°C է։
[[Պատկեր:Mtkvari01.jpg|մինի|ձախից|[[Կուր]] գետը Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում]]
Միջլեռնային իջվածքի ցածրադիր մասերում տարեկան միջին ջերմաստիճանը 12-15&nbsp;°C է։ Լեռնային շրջաններին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Տարեկան տեղումների քանակը [[Սև ծով]]ին հարող լան ջերին 3000-4000 մմ է, արևելյան մասի լեռնային մարզերի ներքին շրջաններում՝ մինչև 600-800 մմ։ Ամենացածր ջերմաստիճանը լինում է փակ իջվածքներում, օրինակ, [[Ռաճայի լեռնաշղթա]]յի Շաորի գոգավորությունում -35&nbsp;°C-ից մինչև -40&nbsp;°C է։
 
Վրաստանի հարավային լեռնային շրջաններին բնորոշ է չաւիավոր ցամաքային կլիման՝ թույլ ձնածածկույթով և խիստ ցուրտ ձմեռով։ Վրաստանում սառցադաշտերի (ավելի քան 605 հատ) ընդհանուր տարածությունը 520 քառ. կմ է։
 
=== Ջրագրություն ===
 
Գետերը պատկանում են [[Սև ծով|Սև]] և [[Կասպից ծով|Կասպից]] ծովերի ավազաններին։
 
Խոշոր գետը [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենահյուսիսային՝ [[Կուր]] գետն է՝ [[Քվաբլիանի]], [[Մեծ Լիախվի|Մեծ]] և [[Փոքր Լիախվի]], [[Մեջուտա]], [[Կասպի]], [[Քսանի]], [[Արագվա]], [[Իորի]], [[Ալազան (գետ)|Ալազան]], [[Փարվանա (գետ)|Փարվանա]], [[Թեձամ]], [[Ալգեթի]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Դեբեդ]] և այլ վտակներով։ Կուրը թափվում է Կասպից ծովը, [[Ռիոն]]ը, [[Ինգուր]]ը, [[Կոդոր]]ը, [[Ճորոխ]]ը՝ Սև ծովը։
 
Գետերի սնումը խառն է, հիմնականում սառցադաշտային։ Հորդանում են գարնանը։ Աջարական ծովափնյա շրջաններին և [[Մեսխեթի լեռնաշղթա]]յի լանջերին բնորոշ են աշնանաձմեռային վարարումները։ Արագահոսության շնորհիվ լեռնային գետերը միշտ չէ, որ ձմռանը սառցակալում են։
 
Վրաստանը հարուստ է էներգառեսուրսներով։ Գետերի ընդհանուր պոտենցիալ հզորությունը 18,2 միլիոն կվտ է, պոտենցիալ ռեսուրսները՝ 159,4 միլիարդ կվտ/ժ։ Լճերից նշանավոր են [[Փարվանա լիճ|Փարվանան]], [[Կարծախ]]ը, [[Պալեոստոմ]]ը, [[Տաբածղուրի]]ն, [[Ռիցա]]ն և այլն։
 
=== Բուսական և կենդանական աշխարհ ===
 
Բուսականությունը բազմազան է ու ինքնատիպ։ Հաշվվում են ավելի քան 4500 տեսակ [[Սպորավոր բույսեր|սպորավոր]] և [[Ծաղկավոր բույսեր|ծաղկավոր]] բույսեր (ավելի շատ, քան ԽՍՀՄ ամբողջ եվրոպական մասի բուսատեսակները)։ Վրաստանը հարուստ է էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով ([[դիոսկորեա]], [[պոնտական մտրավարդ|պոնտական]] և [[կովկասյան մրտավարդ]], [[կովկասյան արմավենի]], [[դափնեկեռաս]], [[խուրմա]] և այլն)։
[[Պատկեր:Cervus elaphus LC0367.jpg|260px|աջից]]
Տարածքի 37%-ը անտառածածկ է։ Լեռնաանտառային ցածրադիր գոտին ներկայացված է լայնատերև խառն անտառներով ([[կաղնի]], [[բոխի]], [[շագանակենի]]), ավելի բարձր՝ Արևմտյան Վրաստանի լեռների վերին գոտում, Հարավային Օսիայի և Թրիալեթի լեռնաշղթաների արևմտյան մասերում տարածված են [[Եղևնի|եղևնու]] և եղևնու մուգ ասեղնատերև անտառները, իսկ Թուշեթի և Խևսուրեթի բարձրլեռնային հովիտներում՝ [[սոճի|սոճու]] անտառները։
 
Անտառային գոտու սահմանից վեր, 2800-3500 մ բարձրության վրա [[ալպյան մարգագետիններ]] են։ Տափաստանների մեծ մասը զբաղեցնում են կուլտուրական տնկարկները, բայց դրանք դեռևս ընդարձակ արեալ ունեն Իվերիայի իջվածքում և Վրաստանի հարավային լավային սարավանդներում։
 
Վրաստանի ֆաունան կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, [[քարայծ]]ը, [[կովկասյան լեռնային հնդկահավ]]ը, [[բեզոարյան այծ]]ը, անտառներում՝ [[գորշ արջ]]ը, [[ազնիվ եղջերու]]ն, [[այծյամ]]ը, [[լուսան]]ը, [[գայլ]]ը, [[աղվես]]ը, [[նապաստակ]]ը են։
 
Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղսվել են 15 (այդ թվում՝ [[Լագոդեխի արգելոց|Լագոդեխի]], [[Բորժոմի արգելոց|Բորժոմի]], [[Ռիցայի արգելոց|Ռիցայի]]) արգելանոցներ։
 
== Կառավարում ==
85

edits