«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 4.
Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին [[Բագրատունիներ]]ից, [[Սյունիներ]]ից ու [[Առանշահիկներ]]ից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ [[Հասան-Ջալալյաններ]]ի, [[Դոփյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Զաքարյաններ]]ի և [[Կյուրիկյաններ]]ի շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ({{lang-ar|ملك՝}} թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր [[Էջմիածին|Էջմիածն]]ում<ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 599-601|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
[[1677]] թվականին կաթողիկոս [[Հակոբ Դ Ջուղայեցի]]ն Էջմիածնում գումարում է [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|գաղտնի ժողով]], որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու [[Արցախ (նահանգ)|Արցախի]] մելիքներից ոմանք<ref>{{Cite web|title = Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_Edzmiacni_gaxtni_xorhdajoxov@ |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։ [[Եվրոպա]]կան պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը [[1678]] թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է [[Կոստանդնուպոլիս]]։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած [[Իսրայել Օրի]]ն, ճանապարհվում է [[Իտալիա]], ապա [[Ֆրանսիա]], որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է [[Գերմանիա]], հաստատվում [[Դյուսելդորֆ]] քաղաքում։ Օրին տեղի իշխան [[Հովհան Վիլհելմ]]ի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար<ref>{{գիրք|հեղինակ = Աշոտ Մելքոնյան |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն |բնօրինակ = |հղում =http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/melqonyan-hayoc.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1998|հատոր = |էջերի թիվ = 139 |մեջբերվող էջեր = 110-112 |սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
== Անգեղակոթի ժողով ==