«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների՝ [[Տոսկանայի դքսություն|Տոսկանայի]] և [[Ավստրիական մեծ դքսություն|Ավստրիայի դուքսերի]] համաձայնությունը ստանալու։ [[Ֆլորենցիա]]յում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց [[Վիեննա]]յի արքունիքում հրաժարվում են. [[Լեոպոլդ VI]]-ը [[Մուստաֆա II]] սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել<ref>{{Cite web|title = Անգեղակոթի գաղտնի ժողովը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@ |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
[[1701]] թվականի ամռանը Իսրայել Օրին ժամանում է [[Ռուսական կայսրություն]]։ Հայաստանի ազատագրության ծրագիրը Օրին ներկայացնում է [[Պետրոս I]] կայսրին։ Այդ ժամանակ [[Մերձբալթիկա|Մերձբալթյան]] տարածքների համար ռուս-շվեդական պայքարը վերածվել էր հակամարտության, որը հայտնի էր «[[Հյուսիսային պատերազմ]]» անունով։ Պետրոս Մեծը հուսադրում է Իսրայել Օրուն, որ ռազմական գործողությունների ավարտից հետո կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 127-128|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Պարսկաստանում, և մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում [[Հռոմ]]ում։ [[Հռոմի պապ]] [[Կղեմես XI]]-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է Ռուսաստան, լինում նորակառույց մայրաքաղաք [[Սանկտ Պետերբուրգ]]ում և ճանապարհվում Իրան։ [[1708]] թվականին նա հասավ [[Շամախի]], [[1709]] թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ում։ Անդրկովկասից Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև [[Աղվանքի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը։ Սակայն Իսրայել Օրին [[1711]] թվականին [[Աստրախան]]ում անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ [[Արցախ (նահանգ)|Արցախ]]<ref>{{Cite web|title = Իսրայել Օրի|url = http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1195 |website = Հայկական հանրագիտարան|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
1702 թվականի գարնանը Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մոսկվայաբնակ հայ զինվորական Միրոն Վասիլևի միջոցով նամակներ են ուղարկում [[Եսայի Հասան-Ջալալյան]]ին։ Վերջինս սերում էր [[Հասան-Ջալալյաններ]]ի ազնվական տոհմից, որի կրտսեր ներկայացուցիչները սովորաբար դառնում էին հոգևոր առաջնորդներ։ Եսային 1701 թվականին ընտրվել էր [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] և ղեկավարում էր [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]] ու [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] կուսակալությունների քրիստոնեական թեմերը։ Օրին Արցախի մելիքներին հայտնում է բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Պարսկաստանում, և մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում [[Հռոմ]]ում։ [[Հռոմի պապ]] [[Կղեմես XI]]-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է [[Մոսկվա]], լինում նորակառույց մայրաքաղաք [[Սանկտ Պետերբուրգ]]ում և 1707 թվականի հուլիսին 50 հոգանոց դեսպանությամբ ճանապարհվում Իրան։ [[1708]] թվականին նա հասավ [[Շամախի]], [[1709]] թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ում<ref>{{հոդված |հեղինակ = Հասան-Ջալալյան Ս. Ռ. |վերնագիր = Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը |բնօրինակ = |հղում = http://lraber.asj-oa.am/6040/1/2011-3_(82).pdf|լեզու = |պատասխանատու խմբագիր = |հրատարակության հեղինակ = |հրատարակություն = |տիպ = |վայր = Երևան |հրատարակչություն = Լրաբեր հասարակական գիտությունների|թվական = 2011|թողարկում = |հատոր = 3|համար = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 82-97 |isbn = |issn = |doi = |bibcode = |arxiv = |pmid = |ref = |archiveurl = |archivedate =}}</ref>։
 
Օրին Սպահանից վերադառնում է [[Շամախի]] և շուրջ մեկ տարի մնում Անդրկովկասում։ Նա լինում է Արցախում, հանդիպում Եսայի Հասան-Ջալալյանին ու մելիքների։ Օրին հայտնում է 1709 թվականի հունիսի 27-ին [[Պոլտավայի ճակատամարտ]]ում շվեդների դեմ ռուսների հաղթանակի լուրը։ Կաթողիկոսը Օրու հետ լինում է [[Շիրվան]]ում, [[Արցախ (նահանգ)|Արցախի]] ու Պարսկաստանի հայաբնակ շրջաններում։ Երբ Իսրայել Օրին պատրաստվում էր վերադառնալ
Մոսկվա, Եսայի Հասան-Ջալալյանն իր երկու եպիսկոպոսների հետ միանում է Իսրայել Օրու պատվիրակությանը։ Պետրոս I-ի հանձնարարությամբ Օրին Արցախից
Ռուսաստան էր տանում 20 հայ մետաքսագործ ընտանիքներ և մեծ քանակությամբ հում մետաքս` Մոսկվայում մետաքսի գործարան հիմնելու համար, արցախյան 25 ձիեր և թանկարժեք նվերներ։ Ռուսական իշխանություններից Օրին ստանում է միայն երեք նավ` գույքն ու մարդկանց տեղափոխելու համար։ 1711 թվականի ամռանը նրանք հասնում են Աստրախան։ Մոտավորապես 50 տարեկան հասակում Իսրայել Օրին այստեղ հանկարծամահ է լինում։Եսայի կաթողիկոսը, Աստրախանի հայկական եկեղեցու բակում կատարելով Իսրայել Օրու թաղման կարգը, վերադառնում է [[Արցախ (նահանգ)|Արցախ]]<ref>{{Cite web|title = Իսրայել Օրի|url = http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1195 |website = Հայկական հանրագիտարան|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
== Զանգեզուրի ազատագրում ==
82 182

edits