«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
=== Ազոխի քարանձավ ===
 
Ազոխից հայտնաբերված ծնոտը մեզ է հասել այն ժամանակաշրջանից, որը անցումային էր Հոմո-հայդելբերգենեզիսից, Հոմո-նեադերտալեզիսի և Հոմո-նեադերտալեզիսից,Հոմո-սապիենս: Վերջին հնագիտական պեղումները և Կովկասում իրականացրած հայտնագործությունները վկայում են նրա մասին, որ նախամարդը զբաղեցրել է այս տարածքը մոտավորապես 2.000.000 տարի: Հնեաբանները առաջարկում են պեղումնային ամենացածր շերտի գտածոները ամրագրել վաղ պալեոլիթյան ժամանակաշրջանի (Նախաաշելյան), աշխարհի ամենահին ժամանկաշրջանին (730,00-1,500,000տարի) և որը շատ բնագավառներում նման է Օլդուվան քաղաքակրթությանը՝ Տանզանիայի Օլդուվա կիրճից, և քաղաքակրթության, որը կառուցել է հայտնի Լասկաքս քարանձավը Ֆրանսիայի հարավ-արևելքում:Ազոխ քարանձավը կարևոր [[Հնագիտություն|հնագիտական]] վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի (հնամարդաբանության) ուսումնասիրման առումով: Քարանձավը գտնվում է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Այն տեղակայված է գետահովտի վերևում (862 մետր ծովի մակարդակից վերև)՝ նույնանուն գյուգիցգյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա (39°37.06” Հյուսիս, 46°59.30” Արևմուտք), հովտի արևմուտքում վեր է խոայնում [[Մեծ Քիրս|Մեծ Քիրսը]] (3000 մետր), իսկ Արևելքից, Հյուսիսից և Հարավից եզրափակվում է խիտ անտառներով:
Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված ե բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են [[Աֆրիկա|Աֆրիկայից]] դեպի [[Եվրոպա]]: Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են [[Կովկաս|կովկասյան]] տարածաշրջանում, փաստվում է չորս տեղանքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով: Մնացած երեք տեղանքներն են՝ Դմանիսին հարավային Կովկասում (Վրաստան), Մեզամայսկայա քարանձավը Հյուսիս-արևմտյան Կովկասում և Բարակայի քարանձավը Արևմտյան Կովկասում:
Հարավարևմտյան ուղղություն ունեցող ազոխյան այս հնավայրը բաղկացած է բազմաթիվ քարացուկային խոռոչներից, որոնք կազմում են ընդարձակ կրաքարե կարստային համակարգ: Այն հայտնաբերվել է [[1960 թվական|1960 թվականին]], և քարանձավի մուտքերից մեկը (Ազոխ 1) նախորդ արշավախմբի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ինտենսիվ պեղումների՝ անեղձ թողնելով այս սրահի հետնամասի և կողմնային հատվածների նստվածքաշերտերը: Նշված պեղումների ընդացքում հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջաններին, որը ներկայումս համարվում է հայդելբերգյան մարդու դարաշրջան: Հայտնաբերված հատվածը, որը շուրջ 300,000 տարեկան է, կարևոր նշանակություն ունի, քանի որ այն պատկանում է հնագույն մարկանց այս խմբի ամենաարևելյան ներկայացուցչին: Այն կարևոր լրացում է նաև Կովկասի տարածաշրջանում հնագույն մարդկանց բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում:<ref>http://oa.upm.es/3960/2/TORRES_CL_2009_01.pdf</ref>