Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 30 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
=== «Քվեբեկ» անվան պատմություն ===
 
Քվեբեկ և Լևի քաղաքների միջև ընկած գետի նեղացումով էլ պայմանավորված է քաղաքի անվանումը: Ալգոնկվինների լեզվով Kebec նշանակում է տեղ, ուր գետը նեղանում է: ՈՒրիշՈւրիշ պակաս տարածված վարկածի համաձայն՝ [[Սամյուել դը Շամպլեն]]ը անունը փոխառել է հնդկացիներից, որոնք kebec բառով անվանում էին իրենց հողը: Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքը պարզապես կրում է Kebik շրջանում ապրող բնիկների անունը<ref>[http://www.dickshovel.com/mon.html Montagnais<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
Երկար տարիներ քննարկվում էին քաղաքի անվան երկու տարբերեկներ ևս. Սամյուել դը Շամպլենը ուզում էր քաղաքին տալ «Լյուդովիկա» անունը՝ ի պատիվ Լյուդովիկոս 13-րդ արքայի: Իսկ 1867 թվականին Կանադական կոնֆեդերացիայի ստեղծումից հետո քաղաքն ուզում էին անվանել «Ստադակոնա»՝ նահանգի անվան հետ չշփոթելու համար<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/carto.asp?Speci=51718&Latitude=46,81667&Longitude=-71,21667&Zoom=1700 Commission de toponymie du Québec : Québec]</ref>:
=== Նախապատմություն ===
[[Պատկեր:Quebec national assembly.jpg|մինի|Քվեբեկի խորհրդարանը]]
Այն տեղը, ուուր այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ: 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի: Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները: Այսպիսով. միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/ct/gentiles/lesgentilesliste.aspx?L=t Commission de la toponymie du Québec]</ref>:
 
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ Կարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ:
[[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում (1775-1783)|Անկախության պատերազմ]]ի ժամանակ հեղափոխական զորքերը հարավային գաղութներից հարձակվում են բրիտանական կայազորի վրա՝ ցանկանալով «ազատագրել» Քվեբեկը: Հարավի հեղափոխականների պարտությունը վերջ դրեց այն հավակնությանը, որ Քվեբեկի ժողովուրդները կմիանան անկախության պատերազմին, և բրիտանական այլ գաղութների հետ Կանադան կդառնա [[ԱՄՆ]] նահանգներից մեկը: 1812 թվականի [[անգլո-ամերիկյան պատերազմ]]ի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում էր մեկ անգամ ևս գրավել կանադական տարածքները, քաղաքը զերծ է մնում հարձակումից: Ամերիկյան հաջորդ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Քվեբեկում [[1820]] թվականին սկսվում է ամրոցի կառուցումը: Ամերիկացիներն անկախության պատերազմից հետո այլևս չեն հարձակվում Կանադայի վրա, բայց մինչև 1871 թվականը ամրոցում մնում է բրիտանական զորակայանը: Այն մինչ օրս օգտագործվում է զինվորականների կողմից, նաև գրավում է զբոսաշրջիկներին:
 
1840 թվականին Կանադայի ձևավորումից հետո մայրաքաղաքի դերը կատարում էին [[ԿինգսթոնՔինգսթոն (Օնտարիո)|Քինգսթոնը]]ը, [[Մոնրեալ]]ը, [[Տորոնտո]]ն, [[Օտտավա]]ն և Քվեբեկը:
 
=== 20-րդ և 21-րդ դարեր ===
|| 686 569
|| 715 515
|| 750 est.
|}
</center>
17 101

edits