«Բյուրո Վերիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
==Պատմություն==
[[Պատկեր:Bureau-Veritas.jpg|thumb|Բյուրո Վերիտաս ընկերության լոգո]]
Հիմնադրվել է 1828թ.-ին անդերրայթերներ [[Ալեքսանդր Դելաե]]ի, [[Լուի վան դեն Բրոեկ]]ի և ապահովագրական գործակալ [[Օգուստ Մորել]]ի կողմից։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն [[նավ]]երի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև [[արդյունաբերություն|արդյունաբերության]] բոլոր հատվածներում ու [[շինարարություն|շինարարության ոլորտում]]։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն`լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։