«Բյուրո Վերիտաս»–ի խմբագրումների տարբերություն

թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող ֆրանսիական համաշխարհային կազմակերպություն է։ «Բյուրո Վերիտասի»
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ընկերություն | անվանում = Bureau Veritas | ընկերության պատկերանիշ = Bureau Veritas.svg | ընկերության տ...»:
(Տարբերություն չկա)

06:27, 2 փետրվարի 2016-ի տարբերակ

«Բյուրո Վերիտասը» (Bureau Veritas) թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող ֆրանսիական համաշխարհային կազմակերպություն է։ «Բյուրո Վերիտասի» առաջարկած ծառայություններն ու լուծումներն օգնում են պատվիրատուներին համապատասխանեցնել իրենց ապրանքների և ծառայությունների չափանիշները անընդհատ աճող որակի համաշխարհային չափանիշների պահանջներին (առողջապահության, անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության ոլորտներում)։ 2013թ.-ի ավարտին ընկերությունն ուներ ավելի քան 61,500 աշխատող՝ 140 երկրների ավելի քան 1330 գրասենյակներում և լաբորատորիաներում։ Ընկերությունն ի սկզբանե հիմնադրվել է Անտվերպենում 1828թ-ին`որպես Ծովային ապահովագրության տեղեկատվական կենտրոն։ 1829թ.-ից կրում է Բյուրո Վերիտաս անվանումը։ Ներկայումս ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Բյուրո Վերիտաս
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, accrediting body? և հանրային ընկերություն
Հիմնադրված է1828
ՀիմնադիրԱլեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի
ՎայրՆյոյի սյուր Սեն և Փարիզ
Երկիր Ֆրանսիա
Սպասարկվող տարածքԱմբողջ աշխարհ
Արդյունաբերությունactivities of head offices?[1]
Հասույթ4.17 միլիարդ (2014) [2]
Գործառնական շահույթ€694 միլիոն (2014)[2]
Աշխատողների թիվ66,500 (2014)[2]
ՍեփականատերWendel?
Կայքwww.bureauveritas.com
ԲորսաBVRDF[3]
 Bureau Veritas Վիքիպահեստում

Պատմություն

Հիմնադրվել է 1828թ.-ին անդերրայթերներ Ալեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի և ապահովագրական գործակալ Օգուստ Մորելի կողմից։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն նավերի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև արդյունաբերության բոլոր հատվածներում ու շինարարության ոլորտում։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն`լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։

Ներկայումս «Բյուրո Վերիտաս» կազմակերպության գործունեությունն ընդգրկում է 8 համաշխարհային բիզնես ուղղություններ՝

  • ծովային սեկտոր
  • արդյունաբերություն
  • շինարարություն
  • մասնագիտական տեսչական ստուգումներ ևվկայագրում
  • հավաստագրում
  • արտադրական ապրանքներ
  • լայն սպառման ապրանքներ
  • պետական ծառայությունև միջազգային առևտուր

Տարբերանշան

Բյուրո Վերիտասի տարբերանշանը ստեղծման օրվանից գրեթե անփոփոխ է մնացել։ Տարբերանշանի վրա

  • տարեթիվը՝ 1828-ը, կազմակերպության հիմնադրման տարեթիվն է և խորհրդանշում է դրա երկարամյա գործունեությունը,
  • նավը խորհրդանշում է կազմակերպության գործունեության սկզբնական ոլորտը,
  • կնիքը խորհրդանշում է հաստատում, որն իրականացվում է աշխատողների կողմից,
  • ջահը խորհրդանշում է թիմի գիտելիքը, փորձառությունը և գործնական հմտությունները,
  • աքաղաղը խորհրդանշում է աչալրջություն, առօրյա հարցերին Բյուրո Վերիտասի աշխատակիցների կողմից տրամադրած ուշադրությունը,
  • հայելին արտացոլում է անաչառությունը, որով առաջնորդվում են աշխատակիցները,
  • կշեռքը խորհրդանշում է արդարությունը, որը բնորոշում է թիմի գործելակերպը,
  • երկրագունդը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի համաշխարհային գործունեությունը,
  • գավազանը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի՝ բիզնես-ձգտում ունեցող կազմակերպություն լինելը,
  • ուրվագիծը (երբեմն անվանում են «լեդի») խորհրդանշում է Բյուրո Վերիտասի աշխատակիցների մարդկային կողմը և ճշմարտությանը հասնելու նրանց ձգտումը։


Ծանոթագրություններ

Պաշտոնական կայք

Արտաքին հղումներ

  1. SIRENE (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 «Բյուրո Վերիտասի կայքի ֆինանսական հատված».
  3. Knowledge Graph — 2012.