«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
 
== Զանգեզուրի ազատագրում ==
18-րդ դարի սկզբներից [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]] և [[Արցախ (նահանգ)|Արցախում]] պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ [[Ավան հարյուրապետիհարյուրապետ]]ի ու [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական [[Ստեփանոս Շահումյան]]ը մեկնում է [[Թբիլիսի]] և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։ Նրա խնդրանքով [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի թագավոր]] [[Վախթանգ VI]]-ը [[1722]] թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 112|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Kapan. Monument to David Bek.jpg|մինի|[[Դավիթ Բեկ]]ի արձանը [[Կապան]]ում]]
30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին [[Դավիթ Բեկ]]ն էր, հաստատվեցին [[Շինուհայր]] ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից [[Մխիթար սպարապետ|Մխիթար]]ին նշանակում զորքերի սպարապետ, իսկ [[Տեր-Ավետիս]]ին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում<ref>{{Cite web|title = Ազատագրական պայքարը Սյունիքում|url = http://akunq.net/am/?p=37366 |website = Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում [[Տաթևի վանք]]ի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 113|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
Տող 23.
Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] մայրաքաղաք [[Կապան]]ում։ Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ Կապանի [[Եղվարդ (Սյունիքի մարզ)|Եղվարդ]] գյուղի մոտ [[1723]] թվականին [[Չավնդուրի ճակատամարտ]]ում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ [[Հալիձորի բերդ]]ը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև [[Զևայի բերդ|Զևայի անառիկ բերդը]]՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող [[Որոտան բերդ]]ը<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 116|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Արցախը և Սյունիքը 1720-1730 թվականներին.jpg|մինի|Արցախի և Սյունիքի իշխանություններ|ձախից]]
1724 թվականին պարսից շահ [[Թահմասպ II]]-ի հրամանով [[Ղարադաղի խանություն|Ղարադաղի խանը]] հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը՝ [[Իվան ԿարապետիԿարապետ]]ի ու [[Ավան հարյուրապետիհարյուրապետ]]ի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց [[Գողթան]] և [[Արևիք]] գավառների ազատագրումը. [[Ագուլիս]]ը ու [[Մեղրի]]ն մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը<ref>{{Cite web|title = Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_histor_Azatagrakan_krivnery_Syuniqum |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին [[Չավնդուր]]ի բերդը՝ 2000 զինվորով, [[Կալեր]]ը՝ 700, [[Շինուհայր]]ը՝ 550, [[Սիսիան]]ը՝ 500, [[Տաթև (գյուղ)|Տաթև]]ը և [[Մեղրի]]ն՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։