«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
== Անգեղակոթի ժողով ==
{{Հիմնական հոդված|Անգեղակոթի ժողով}}
Հայաստան վերադառնալիս Սյունիքի [[Անգեղակոթ]] գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների (Էջմիածին՝ [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1441)|1441]] և [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1547)|1547]], Սեբաստիա՝ [[Սեբաստիայի ժողով (1562)|1562]], Էջմիածին՝ [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|1677]]) կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր [[Մինաս վարդապետ Տիգրանյանը։Տիգրանյան]]ը։ Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ [[Հովհան Վիլհելմ]]ին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։
[[Պատկեր:Israel Ory.JPG|մինի|ձախից|[[Իսրայել Օրի]]]]
Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների՝ [[Տոսկանայի դքսություն|Տոսկանայի]] և [[Ավստրիական մեծ դքսություն|Ավստրիայի դուքսերի]] համաձայնությունը ստանալու։ [[Ֆլորենցիա]]յում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց [[Վիեննա]]յի արքունիքում հրաժարվում են. [[Լեոպոլդ VI]]-ը [[Մուստաֆա II]] սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել<ref>{{Cite web|title = Անգեղակոթի գաղտնի ժողովը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@ |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։