«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա ({{lang-tr|üçtepe}}՝ ''եռաբլուր'') տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է [[Տաթև]]ի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր [[իսլամ]] ընդունած մելիք Բաղրին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 115|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. ''«Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»''։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։
 
Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] մայրաքաղաք [[Կապան]]ում։ Շրջակա մուսուլման տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ Կապանի [[Եղվարդ (Սյունիքի մարզ)|Եղվարդ]] գյուղի մոտ [[1723]] թվականին [[Չավնդուրի ճակատամարտումճակատամարտ]]ում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ [[Հալիձորի բերդ]]ը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև [[Զևայի բերդ|Զևայի անառիկ բերդը]]՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող [[Որոտան բերդ]]ը<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 116|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Արցախը և Սյունիքը 1720-1730 թվականներին.jpg|մինի|Արցախի և Սյունիքի իշխանություններ|ձախից]]
1724 թվականին պարսից շահ [[Թահմասպ II]]-ի հրամանով [[Ղարադաղի խանություն|Ղարադաղի խանը]] հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը՝ Իվան Կարապետի ու Ավան հարյուրապետի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց [[Գողթան]] և [[Արևիք]] գավառների ազատագրումը. [[Ագուլիս]]ը ու [[Մեղրի]]ն մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը<ref>{{Cite web|title = Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_histor_Azatagrakan_krivnery_Syuniqum |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
82 200

edits