«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 15.
 
== Զանգեզուրի ազատագրում ==
18-րդ դարի սկզբներից [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]] և [[Արցախ (նահանգ)|Արցախում]] պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական [[Ստեփանոս ՇահումյանըՇահումյան]]ը մեկնում է [[Թբիլիսի]]։ և բանակցում վրաց արքայորդի Շահնավազի հետ։ Նրա խնդրանքով [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի թագավոր]] [[Վախթանգ VI]]-ը [[1722]] թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 112|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Kapan. Monument to David Bek.jpg|մինի|[[Դավիթ Բեկ]]ի արձանը [[Կապան]]ում]]
30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին [[Դավիթ Բեկ]]ն էր, հաստատվեցին [[Շինուհայր]] ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից [[Մխիթար սպարապետ|Մխիթար]]ին նշանակում զորքերի սպարապետ, իսկ [[Տեր-Ավետիս]]ին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում<ref>{{Cite web|title = Ազատագրական պայքարը Սյունիքում|url = http://akunq.net/am/?p=37366 |website = Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում [[Տաթևի վանք]]ի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 113|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։