«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 51.
Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ [[1730]] թվականին, [[Օրդուբադ]]ում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է [[Խնձորեսկ]]։ Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում [[Թավրիզ]]։ Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 133|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։ Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը (Թահմասպի ծառա Նադիր), ով հետագայում հռչակվում է [[Նադիր շահ]], հետ է գրավում [[Ատրպատական]]ն ու [[Անդրկովկաս]]ը։ Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու [[Էջմիածնի Մայր Տաճար]]ին ոսկե ջահ նվիրում։ 18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների. [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] տարածքում առաջանում են [[Երևանի խանություն|Երևանի]] (ՀՀ մարզերից՝ [[Կոտայքի մարզ|Կոտայք]], [[Արմավիրի մարզ|Արմավիր]], [[Արարատի մարզ|Արարատ]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]) ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] ([[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձոր]]) խանությունները, իսկ [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] տարածքում՝ [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] ([[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]] և [[Սյունիքի մարզ|Սյունիք]]) ու [[Գանձակի խանություն|Գանձակի]] խանությունները։ Երևանի կուսակալության՝ Կարսի գավառի տարածքը [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]]ն էր անցել դեռ 1639 թվակաինին՝ [[Հայաստանի չորրորդ բաժանում|Հայաստանի չորրորդ բաժանուման]] ժամանակ։ Այս իրավիճակը տևում է մինչև 19-րդ դարի սկիզբը՝ [[Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]]։
 
== Պատկերասրահ ==