«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 38.
[[1726]] թվականին նրանք թուրքերը [[Նախիջևան]]ի կողմից՝ [[Արաքս]] գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է [[Հալիձորի բերդ]]ում։ Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։
 
[[1727]] թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։{{քաղվածք|''Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը''|[[Մխիթար սպարապետ|Մխիթարի]] ու [[Տեր-ԱվետիսիԱվետիս]]ի կոչը հայ զինվորներին}}Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 117|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 686-687|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։
[[Պատկեր:2014 Prowincja Sjunik, Klasztor Tatew (35).jpg|մինի|ձախից|Դավիթ Բեկի իշխանության հոգևոր կենտրոնը՝ [[Տաթևի վանք|Տաթև]]]]
[[Հալիձորի ճակատամարտ]]ից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի [[Մեղրու կիրճ]]ը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 119|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
Տող 45.
 
== Ապստամբության անկում ==
Օսմանյան զորքերը կրկին հարձակվում են Սյունիքի իշխանության վրա։ Գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորահրամանատարության շարքերում տեղի ունեցավ պառակտում. [[Դավիթ ԲեկըԲեկ]]ը, ում մելիքները ենթարկվում էին որպես գահերեց իշխանի, ուներ ազնվական ծագում, մինչդեռ [[Մխիթար սպարապետ|Մխիթարը]] ռամիկ էր։ Ուստի Սյունիքի՝ ժամանակի վերնախավի մի մասը սատարում է հոգևորական զորավար [[Տեր-Ավետիսին։Ավետիս]]ին։ Վերջինս հակված էր թուրքերի հետ հաշտվելու ու հանձնվելու մտքին<ref>{{գիրք|հեղինակ = Պողոսյան Ս. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն|բնօրինակ = |հղում = http://books.nt.am/readbook.php?ID=197&page=65&LangID=#|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 160 |մեջբերվող էջեր = 65|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:2014 Prowincja Sjunik, Chyndzoresk (001).jpg|մինի|աջից|[[Խնձորեսկ]]]]
1729 թվականի սկզբին, երբ հակառակորդը կրկին պաշարեց [[Հալիձորի բերդ]]ը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին հայ բնակչությանը, տղամարդկանց սպանեցին, կանանց վերցրին իրենց հարեմները, իսկ երեխաներին գերեվարեցին։ Հալիձորի անկումից հետո Տեր -Ավետիսը հեռացավ [[Երուսաղեմ]]՝ ապաշխարհելու, իսկ Մխիթար սպարապետը շարունակեց ազատագրական պայքարը։
 
Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ [[1730]] թվականին, [[Օրդուբադ]]ում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է [[Խնձորեսկ]]։ Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում [[Թավրիզ]]։ Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 133|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։