«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
1722-25 թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ [[Արցախ (նահանգ)|Արցախում]] սկսած [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|ազատագրական պայքարը]] նույնպես պսակվել էր հաջողությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը հարձակման էր ենթարկվել օսմանյան զորքերի կողմից. թուրքերը 1723 թվականին գրավել էին [[Թբիլիսի]]ն՝ տիրանալով ողջ [[Քարթլիի թագավորություն|թագավորությանը]]։
 
1723 թվականից հայ-վրացական միացյալ զորքերը, [[Պետրոս Մեծ]]ի խոստման համաձայն՝ ոգևորված [[Կասպիական արշավանք]]ի մասին լուրով, սպասում էին [[Գանձակ]]ի մոտ գտնվող Չոլակ վայրում։ Արցախի զորահրամանատարությունը համաձայնության էր եկել Գանձակի մուսուլմանների հետ՝ թուրքական հարձակման դեպքում համատեղ պայքարելու նպատակով։ Սակայն ռուսական օգնությունը տեղ չի հասնում, իսկ գանձակեցիներն անցնում են թշնամու կողմը. 1723 թվականին գրավվում է նաև Գանձակը։ Արևելյան Հայաստանը հյուսիսից, արևմուտքից ու արևելքից շրջապատվում է թուրքական զորքերով։
 
== Հալիձորի ու Մեղրու ճակատամարտեր ==