«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

չ
1729 թվականի սկզբին, երբ հակառակորդը կրկին պաշարեց [[Հալիձորի բերդ]]ը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին հայ բնակչությանը, տղամարդկանց սպանեցին, կանանց վերցրին իրենց հարեմները, իսկ երեխաներին գերեվարեցին։ Հալիձորի անկումից հետո Տեր Ավետիսը հեռացավ [[Երուսաղեմ]]՝ ապաշխարհելու, իսկ Մխիթար սպարապետը շարունակեց ազատագրական պայքարը։
 
Մխիթարը միավորեց հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպեց, որի արդյունքում ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր։ [[1730]] թվականին, [[Օրդուբադ]]ում թուրքերի դեմ հերթական հաղթանակ տանելուց հետո սպարապետը վերադառնում է [[Խնձորեսկ]]։ Օսմանյան զորահրամանատար Աբդուլլահ փաշան հաշտվել էր հայկական իշխանության գոյության հետ, և պատրաստվում էր դեսպան ուղարկել Մխիթարի մոտ։ Սակայն վերջինս լուր է ստանում, որ Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեցսպանվել է հայերի կողմից։ Տեղի բնակիչներից ոմանք, վախենալով, որ գյուղը կարող է արժանանալ Հալիձորի ճակատագրին, թուրքերին սիրաշահելու համար գլխատում են Մխիթարին ու գլուխն ուղարկում [[Թավրիզ]]։ Փաշան հրամայում է գլխատել սպարապետին սպանողներին<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 133|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Սյունիքի ազատագրական պայքարը ավարտվեց՝ չհասնելով վերջնական նպատակին։ Սակայն թուրքերի իշխանությունը Արևելյան Հայաստանում տևեց մի քանի տարի. 1735 թվականին պարսից զորահրամանատար Թահմասպ ղուլի Նադիր խանը (Թահմասպի ծառա Նադիր), ով հետագայում հռչակվում է [[Նադիր շահ]], հետ է գրավում [[Ատրպատական]]ն ու [[Անդրկովկաս]]ը։ Հայերին, ովքեր դիմադրել էին օսմանյան զորքերին Արցախում, Սյունիքում ու Այրարատում, բարձր ինքնավարություն է շնորհում, ճանաչում հայ մելիքների իրավունքները ու [[Էջմիածնի Մայր Տաճար]]ին ոսկե ջահ նվիրում։ 18-րդ դարում էական պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում։ Արևելյան Հայաստանը ենթարկվում է վարչական փոփոխությունների. [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] տարածքում առաջանում են [[Երևանի խանություն|Երևանի]] (ՀՀ մարզերից՝ [[Կոտայքի մարզ|Կոտայք]], [[Արմավիրի մարզ|Արմավիր]], [[Արարատի մարզ|Արարատ]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]) ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] ([[Վայոց ձորի մարզ|Վայոց Ձոր]]) խանությունները, իսկ [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] տարածքում՝ [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] ([[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]] և [[Սյունիքի մարզ|Սյունիք]]) ու [[Գանձակի խանություն|Գանձակի]] խանությունները։ Այս իրավիճակը տևում է մինչև [[Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]]։
82 043

edits