«Նյարդաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Նյարդաբանություն == Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական...»:
 
No edit summary
Տող 1.
== Նյարդաբանություն ==
Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական [[գիտություն]], ուսումնասիրում է [[նյարդ]]ային [[համակարգ]]ի [[կառուցվածք]]ն ու [[ֆունկցիա]]ն (բնականոն և [[ախտաբան]]ական վիճակներում), օրինաչափությունները [[ֆիլոգենեզ]]ում և [[օնտոգենեզ]]ում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են [[մորֆոլոգիա]]կան գիտությունները՝ [[անատոմիա]]ն, [[հյուսվածաբանություն]]ը, [[սաղմնաբանություն]]ը և [[նյարդաֆիզիոլոգիա]]ն: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը [[ՍՍՀՄԽՍՀՄ]]–ում կոչվում էր նյարդախտաբանություն:
 
Դեռես 16- դ․ [[Ա․ Վեզալիուս]]ը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19- դ․ սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին [[նեյրոն]]ի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ [[Գլխուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին [[օրգանիզմ]]ի շարժիչ և զգացող ֆունկցիաները: 19-րդ դ․ 2-րդ կեսին [[գիտնական]]ները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, [[միկրոկառուցվածք]]ի, նյարդային համակարգի [[ֆիլոգենեզ]]ի և [[օնտոգենեզ]]ի բնագավառում: Մեծ նշանակություն ունեցան [[Վ․ Բեխտերև]]ի, [[Ի․ Սեչենով]]ի, [[Ն․ Վվեդենսկ]]ու, [[Չ․ Շերինգթոն]]ի և ուրիշների աշխատանքները: [[Ռուսաստան]]ն առաջին երկրներից մեկն էր, որտեղ նյարդաբանությունը առանձնացվեց որպես ինքնուրույն գիտություն: 20-րդ դ․ նյարդաբանության կարևորագույն նվաճումներից էր [[Ի․ Պավլով]]ի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին, ուղեղի ֆունկցիայի և կառուցվածքի օրինաչափությունների բացահայտումը, կենտրոնական և [[ծայրամասային նյարդային համակարգ]]երի տարբեր կառուցվածքների [[կենսաքիմիա]]կան տարբերակումը և այլն: ՍՍՀՄ–ումԽՍՀՄ–ում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել [[Վ. Չեռնիգովսկ]]ու, [[Պ. Անոխին]]ի, [[Լ. Օրբել]]ու, [[Է. Հասրաթյան]]ի փորձառական հետազոտությունները:
 
ՍՍՀՄ–ումԽՍՀՄ–ում նյարդաբանության պրոբլեմներով զբաղվել են ՍՍՀՄԽՍՀՄ [[ԲԳԱ]] ուղեղի, ՍՍՀՄԽՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի, նյարդաբանության [[ինստիտուտ]]ներում ([[Մոսկվա]]), ՍՍՀՄԽՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկության Վ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանության ինստիտուտում ([[Լենինգրադ]]), [[Խարկով]]ում, [[Մինսկ]]ում, [[Թբիլիսի]]ում: Նյարդաբանության խնդիրները պարբերաբար լուսաբանվել են «Ժուռնալ նևրոպատոլոգիի ի պսիխիատրիի իմենի Ս․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», [[1901]] թ.-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», [[1920]] թ.-ից) ամսագրերում:
 
Արտասահմանում նյարդաբանության խոշորագույն կենտրոններ կան [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]–ում, [[Գերմանիա]]յում,[[Մեծ Բրիտանիա]]յում, [[Լեհաստան]]ում, [[Ռումինիա]]յում և այլուր: Տարբեր երկրների նյարդաբանները միավորված են նյարդաբանության համաշխարհային [[ֆեդերացիա]]յում։ Միջազգային [[կոնգրես]]ներ են հրավիրվում [[1897]] թ.-ից:
 
[[ՀՍՍՀՀԽՍՀ]]–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո: Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է [[Երևան]]ի քաղաքային [[պոլիկլինիկա]]յում, 1921 թ.-ին: Այնուհետև՝ [[1926]] թ.-ին, Երևանի [[համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության [[ամբիոն]]ը, [[պրոֆեսոր]] [[Ա. Արզումանյան]]ի գլխավորությամբ: ՀՍՍՀ–ումՀԽՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային [[հիվանդություն]]ների ամբիոնում և Երևանի [[բժիշկ]]ների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և [[նյարդավիրաբուժ]]ության ամբիոններում: Նյարդաբանական բաժանմունքներ կային [[Լենինական]]ում, [[Կիրովական]]ում, [[Գորիս]]ում, [[Էջմիածին|Էջմիածնում]] և այլն: [[Հայ]] [[նյարդաբան]]ներն ուսումնասիրել են նյարդային համակարգի [[ախտահարում]]ները [[նյարդաինֆեկցիա]]ների, մասնավորապես [[մալարիա]]յի, վնասվածքների ժամանակ: Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ [[գոյացություն]]ների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի [[հիպոթալամո–մեգէնցեֆալ]] գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։
<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982</ref>
== Ծանոթագրություններ ==