«Վրաստանը զարգացած միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 20.
== Վրաց թագավորություն ==
{{Հիմնական հոդված|Վրաց թագավորություն}}
1008 թվականին [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիայի արքա]] [[Բագրատ III]]-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ Կարճ ժամանակում այն հզորանում է, դաշնակցում [[Ենթակա թագավորությունները Բագրատունյաց Հայաստանում|հայկական թագավորությունների]] ու [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] հետ և երկրից դուրս հանում արաբական զորքերը։ 1122 թվականին վրաց թագավոր [[Դավիթ Շինարար]]ը ազատագրում է [[Թբիլիսի]]ն և այն դարձնում իր մայրաքաղաքը։ Դրանով արաբները կորցնում են Վրաստանի վերջին հենարանը՝ [[Տփղիսի ամիրայություն]]ը<ref>[http://www.vostlit.info/Texts/rus3/Matfei_II/text32.phtml Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն]</ref>։
 
Դավիթ Շինարարի (1089-1124) և նրանց հաջորդների օրոք Վրաստանում տեղի է ունենում ռազմական, տնտեսական, մշակութային ու քաղաքական մեծ առաջընթաց, որն ավարտվում է [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհու]] (1184-1213) կառավարման վերջում։ Այդ շրջանը վրաց պատմագիության մեջ հայտնի է «Ոսկեդար» անունով ({{lang-ka|საქართველოს ოქროს ხანა}})։ 12-րդ դարի վերջում վրացական վերնախավը կապեր է հաստատում կովկասյան տարբեր ժողովուրդների, հատկապես՝ [[օսեր]]ի ու [[աբխազներ]]ի հետ։ Ուժեղանում է նաև հայ-վրացական զինակցությունը։ Արևելյան Հայաստանի մեծագույն մասը՝ [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]ը, [[Արցախ (նահանգ)|Արցախը]], [[Այրարատ]]ը, [[Ուտիք]]ը և [[Վասպուրական]]ի մի քանի գավառներ ազատագրվում են և Վրաց թագավորության մեջ մտնում որպես «[[Զաքարյան իշխանապետություն]]»<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/267/272 Հյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք]</ref>։