«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

չ
[[Հալիձորի ճակատամարտ]]ից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով [[Մեղրի]]։ Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատի աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի [[Մեղրու կիրճ]]ը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի [[Արաքս]] և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 119|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից հետո Դավիթ Բեկը, համոզվելով, որ ռուսական կողմից օգնություն չի ստանալու, պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ II-ի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ։ Վերջինս պարտություն էր կրել թուրքերից ուստի հավանություն է տալիս առաջարկությանը։ [[Մազանդարան]]ում ապաստանած շահը հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու։ Նա Սյունիք է ուղարկում «Քաջ Դավիթ Բեկդ և քաջարի հայ զորականներին» ուղերձը, որում մասնավորապես ասվում է.{{քաղվածք|''Եվ ահա այսօր քեզ կարգեցի իշխան և գլուխ մեր բոլոր խաների, որ այդ կողմերում են, և Կապանի երկիրը, որ վերցրիր քաջությամբ, քեզ թող լինի''|Թահմասպ շահ, Մազանդարան, 1728}}Դրանով պարսից շահը ճանաչում է Բեկի իշխանությունը ոչ միայն ամբողջ Զանգեզուրում, այլև Արաքսից ձախ ափին գտնվող [[Ղարադաղի խանություն|Ղարադաղում]] և [[Զանգեզուրի լեռներ]]ի արևմտյան կողմում գտնվող Նախիջևանում։[[Նախիջևանի խանություն|Նախիջևանում]]։ Նրա հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը։ Սակայն նույն թվականի կեսերին Դավիթ Բեկը մահանում է, և զինվորական ղեկավարությունն անցնում է Մխիթար սպարապետին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 120|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 687-688|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
== Ապստամբության անկում ==
81 675

edits