«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին [[Չավնդուր]]ի բերդը՝ 2000 զինվորով, [[Կալեր]]ը՝ 700, [[Շինուհայր]]ը՝ 550, [[Սիսիան]]ը՝ 500, [[Տաթև (գյուղ)|Տաթև]]ը և [[Մեղրի]]ն՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։
 
1722-25 թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ [[Արցախ (նահանգ)|Արցախում]] սկսած [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|ազատագրական պայքարը]] նույնպես պսակվել էր հաջողությամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանը հարձակման էր ենթարկվել օսմանյան զորքերի կողմից. թուրքերը 1723 թվականին գրավել էին [[Թբիլիսի]]ն՝ տիրանալով ողջ [[Քարթլիի թագավորություն|թագավորությանը]]։
 
== Հալիձորի ու Մեղրու ճակատամարտեր ==