«Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Սյունիքի ազատագրական պայքար''', 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|Արևելյան Հայաստան]], երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքարին]] (1724-1731)<ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 683-686|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին [[Բագրատունիներ]]ից, [[Սյունիներ]]ից ու [[Առանշահիկներ]]ից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ [[Հասան-Ջալալյաններ]]ի, [[Դոփյաններ]]ի, [[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Զաքարյաններ]]ի և [[Կյուրիկյաններ]]ի շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում ({{lang-ar|ملك`ملك՝}} թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր [[Էջմիածին|Էջմիածն]]ում<ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 599-601|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
[[1677]] թվականին կաթողիկոս [[Հակոբ Ջուղայեցի]]ն Էջմիածնում գումարում է [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|գաղտնի ժողով]], որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում`թվում՝ Սյունիքի ու [[Արցախ (նահանգ)|Արցախի]] մելիքներից ոմանք<ref>{{Cite web|title = Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_Edzmiacni_gaxtni_xorhdajoxov@ |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։ [[Եվրոպա]]կան պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը [[1678]] թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է [[Կոստանդնուպոլիս]]։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած [[Իսրայել Օրի]]ն, ճանապարհվում է [[Իտալիա]], ապա [[Ֆրանսիա]], որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է [[Գերմանիա]], հաստատվում [[Դյուսելդորֆ]] քաղաքում։ Օրին տեղի իշխան [[Հովհան Վիլհելմ]]ի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար<ref>{{գիրք|հեղինակ = Աշոտ Մելքոնյան |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն |բնօրինակ = |հղում =http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/melqonyan-hayoc.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1998|հատոր = |էջերի թիվ = 139 |մեջբերվող էջեր = 110-112 |սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
== Անգեղակոթի ժողով ==
{{Հիմնական հոդված|Անգեղակոթի ժողով}}
Հայաստան վերադառնալիս Սյունիքի [[Անգեղակոթ]] գյուղում Իսրայել Օրին Մելիք Սաֆրազի հետ հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Դրան մասնակցում են Սյունիքի տասնմեկ իշխան-մելիքներ։ Ժողովը, ի տարբերություն նախորդ ազատագրական ժողովների (Էջմիածին`Էջմիածին՝ [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1441)|1441]] և [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1547)|1547]], Սեբաստիա`Սեբաստիա՝ [[Սեբաստիայի ժողով (1562)|1562]], Էջմիածին`Էջմիածին՝ [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|1677]]) կրում էր աշխարհիկ բնույթ։ Մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն, որոշում նրան լիազորել`լիազորել՝ շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, այդ թվում`թվում՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հետ։ Օրու հետ Եվրոպա պետք է ճանապարհվեր Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Գերմանիայի կայսերընտիր իշխան, Պֆալցի գահակալ [[Հովհան Վիլհելմ]]ին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները հայտնում էին, որ իրենք պատրաստ են զինված ապստամբություն բարձրացնել`բարձրացնել՝ գերմանացիների փոքրաթիվ օգնական զորքի առկայության պարագայում, ապա Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։
[[Պատկեր:Israel Ory.JPG|մինի|ձախից|[[Իսրայել Օրի]]]]
Հովհան Վիլհելմին ներկայացված ծրագրում նշվում էր Հայաստանից ազատագրության ծրագրի ընթացքը։ Նապխատեսվում էր ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը։ Իշխանը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ իր երկու դաշնակիցների`դաշնակիցների՝ [[Տոսկանայի դքսություն|Տոսկանայի]] և [[Ավստրիական մեծ դքսություն|Ավստրիայի դուքսերի]] համաձայնությունը ստանալու։ [[Ֆլորենցիա]]յում դուքսը խոստանում է զորք տրամադրել, բայց [[Վիեննա]]յի արքունիքում հրաժարվում են. [[Լեոպոլդ VI]]-ը [[Մուստաֆա II]] սուլթանի հետ 1699 թվականին հաշտության պայմանագիր էր կնքել<ref>{{Cite web|title = Անգեղակոթի գաղտնի ժողովը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Angexakoti_joxov@ |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
[[1701]] թվականի ամռանը Իսրայել Օրին ժամանում է [[Ռուսական կայսրություն]]։ Հայաստանի ազատագրության ծրագիրը Օրին ներկայացնում է [[Պետրոս I]] կայսրին։ Այդ ժամանակ [[Մերձբալթիկա|Մերձբալթյան]] տարածքների համար ռուս-շվեդական պայքարը վերածվել էր հակամարտության, որը հայտնի էր «[[Հյուսիսային պատերազմ]]» անունով։ Պետրոս Մեծը հուսադրում է Իսրայել Օրուն, որ ռազմական գործողությունների ավարտից հետո կզբաղվի Հայաստանի ազատագրության հարցով<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 127-128|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Պարսկաստանում, և մասնավորապես`մասնավորապես՝ Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու նպատակով նա դեսպանություն է ուղարկում այնտեղ`այնտեղ՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ։ Վերջինս ևս մեկ անգամ գնում է Եվրոպա, լինում [[Հռոմ]]ում։ [[Հռոմի պապ]] [[Կղեմես XI]]-ը Իրանի շահին նամակ է ուղղում, որում խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ։ Օրին նամակով անցնում է Ռուսաստան, լինում նորակառույց մայրաքաղաք [[Սանկտ Պետերբուրգ]]ում և ճանապարհվում Իրան։ [[1708]] թվականին նա հասավ [[Շամախի]], [[1709]] թվականին`թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ում։ Անդրկովկասից Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև [[Աղվանքի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը։ Սակայն Իսրայել Օրին [[1711]] թվականին [[Աստրախան]]ում անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ [[Արցախ (նահանգ)|Արցախ]]<ref>{{Cite web|title = Իսրայել Օրի|url = http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1195 |website = Հայկական հանրագիտարան|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
== Զանգեզուրի ազատագրում ==
18-րդ դարի սկզբներից [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]] և [[Արցախ (նահանգ)|Արցախում]] պատրաստվում էին ազատագրական շարժման։ Արցախում բնակչությունը միատարր էր`էր՝ հայկական, և պայքարը ղեկավարվում էր մելիքների ու հոգևորականության, մասնավորապես`մասնավորապես՝ Ավան հարյուրապետի ու [[Գանձասարի կաթողիկոսություն|Գանձասարի կաթողիկոս]] [[Եսայի Հասան-Ջալալյան]]ի կողմից։ Նրանք կարողացել էին հավաքագրել 40 հազարանոց բանակ։ Մինչդեռ Սյունիքում բնակչությունը մաքուր հայկական չէր. լեռնային շրջաններում բնակություն էին հաստատել իսլամադավան ցեղեր, իսկ ազատագրական ուժերը սակավամարդ էին և ոչ համախմբված։ Բացի այդ, այնտեղ հզոր էին շրջակա պարսկամետ և իսլամադավան իշխանները։ Զանգեզուրում ազատագրական շարժումը կազմակերպելու և վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքի մելիքների ու տանուտերերի հանձնարարությամբ հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը մեկնում է [[Թբիլիսի]]։ Նրա խնդրանքով [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի թագավոր]] [[Վախթանգ VI]]-ը [[1722]] թվականին Սյունիք է ուղարկում մի քանի հայ զորավարներ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 112|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Kapan. Monument to David Bek.jpg|մինի|[[Դավիթ Բեկ]]ի արձանը [[Կապան]]ում]]
30 հոգանոց զորականների ջոկատը, որոնց շարքում առավել հայտնին [[Դավիթ Բեկ]]ն էր, հաստատվեցին [[Շինուհայր]] ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը։ Դավիթ Բեկի ստեղծում է ռազմական խորհուրդ, աչքի ընկած զորականներից [[Մխիթար սպարապետ|Մխիթար]]ին նշանակում զորքերի սպարապետ, իսկ [[Տեր-Ավետիս]]ին, Փարսադանին, Թորոսին, Ավթանդիլին, Բայանդուրին և ուրիշներին տալիս զորաջոկատի հրամանատարի կոչում<ref>{{Cite web|title = Ազատագրական պայքարը Սյունիքում|url = http://akunq.net/am/?p=37366 |website = Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը`տանուտերերը՝ Չավնդուրի Թորոս իշխանը, Պապ և Պալի հարյուրապետները, Հալիձորի մելիք Փարսադանը և ուրիշներ, ներկայանում են Դավիթ Բեկին և պատրաստակամություն հայտնում միանալ ազատագրական շարժմանը։ Դավիթ Բեկը կարողանում է ստեղծել 2000-անոց կանոնավոր բանակ, իր մոտ հրավիրում [[Տաթևի վանք]]ի հոգևոր առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, ով հավաստում է հոգևոր դասի աջակցությունը ազատագրական պայքարին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 113|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
 
Նույն տարվա աշնանը Դավիթ Բեկը պարտության մատնեց կարաչոռլու և ջևանշիր քոչվոր ցեղերին։ Ուչթափա ({{lang-tr|üçtepe}}`՝ ''եռաբլուր'') տեղանքում ջևանշիր 32 ցեղերի մի քանի հազարանոց զորքի դեմ Դավիթ Բեկի 400 հոգանոց զորամասը հաղթանակ է տանում։ Վաչկատուն ցեղերի անասուններն ու ունեցվածքը բաժանվեց հայ գյուղացիներին։ Զորավարի հեղինակությունը աճեց։ Ապա գրավվում է [[Տաթև]]ի մոտ գտնվող ամրոցը, որը պատկանում էր [[իսլամ]] ընդունած մելիք Բաղրին<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 115|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Դավիթ Բեկը մելիքին բերում է Շինուհայր և հրամայում եկեղեցում բոլորի ներկայությամբ տասներկու օր բարձրաձայն ասել. ''«Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»''։ Այնուհետև հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և հաստատվում է Տաթևում։ Մելիքի ունեցվածքը բաժանվում է զինվորներին ու գյուղացիներին։ Բեկը գլխատել է տալիս նաև Երիցվանիկի (Արծվանիկ) իսլամ ընդունած մելիք Ֆրանգյուլին։ Վախկոտություն ու խուճապ տարածելու համար գլխատվում է Պապ զորավարը, կարճատև կալանքի ենթարկվում Տեր-Ավետիսը, Մխիթար սպարապետը և ուրիշներ։ Այս գործողություններից հետո հայկական զորքերում կարգուկանոն է հաստատվում։
 
Հայ բնակչությունը ոտքի է կանգնում նաև երբեմնի [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] մայրաքաղաք [[Կապան]]ում։ Շրջակա մուսուլման տիրակալները`տիրակալները՝ Բարգուշատի ու Ղարադաղի խաները, 18000-անոց զորքով հարձակվում են հայկական զորքերի վրա։ [[1723]] թվականին Չավնդուրի ճակատամարտում հայերը հաղթանակ տարան։ Ազատագրված Կապանը միացավ հայկական իշխանությանը։ Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ [[Հալիձորի բերդ]]ը։ Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի գլխավորած հայկական զորաջոկատները գրավում են նաև [[Զևայի բերդ|Զևայի անառիկ բերդը]]՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը։ Մեկ տարի անց`անց՝ մայիսի 29-ին, հայկական զորաջոկատները գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող [[Որոտան բերդ]]ը<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Ա., Հակոբյան Ա. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն հնագույն շրջանից մինչև մեր օրերը |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Girq/Sargsyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Ճարտարագետ|թվական = 2004|հատոր = |էջերի թիվ = 352 |մեջբերվող էջեր = 116|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։
[[Պատկեր:Արցախը և Սյունիքը 1720-1730 թվականներին.jpg|մինի|Արցախի և Սյունիքի իշխանություններ|ձախից]]
1724 թվականին պարսից շահ [[Թահմասպ II]]-ի հրամանով [[Ղարադաղի խանություն|Ղարադաղի խանը]] հարձակվում է հայկական իշխանության վրա։ Դավիթ Բեկին օգնության են հասնում Արցախի զորամասերը`զորամասերը՝ Իվան Կարապետի ու Ավան հարյուրապետի հրամանատարությամբ։ Հայերի հաղթանակը վերջնականապես ամրպնդեց օտար լծի ազատագրումը։ Դրան հաջորդեց [[Գողթան]] և [[Արևիք]] գավառների ազատագրումը. [[Ագուլիս]]ը ու [[Մեղրի]]ն մտան հայկական իշխանության տարածք։ Սյունիքի մելիքներն ու տանուտերերը Դավիթ Բեկին ընդունում են որպես երկրամասի գերագահ իշխան և հայտնում իրենց հպատակությունը։հպատակությունը<ref>{{Cite web|title = Ազատագրական կռիվները Սյունիքում։ Հայկական անկախ իշխանության ստեղծումը|url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_histor_Azatagrakan_krivnery_Syuniqum |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 1 փետրվարի 2016}}</ref>։
 
Դավիթ զորավարի հրամանով ամրացվում են հայկական բերդերը, որտեղ հաստատվում է մշտական կայազոր։ Առավելապես հայտնի էին [[Չավնդուր]]ի բերդը`բերդը՝ 2000 զինվորով, [[Կալեր]]ը`ը՝ 700, [[Շինուհայր]]ը`ը՝ 550, [[Սիսիան]]ը`ը՝ 500, [[Տաթև (գյուղ)|Տաթև]]ը և [[Մեղրի]]ն`ն՝ 400-ական, և այլն։ Զանգեզուրի բանակները բաղկացած էին 7000 զինվորից։ Բանակները բաժանվում էին զորամասերի, որոնց հրամանատարներ են կարգվում տեղական մելիքներն ու Վրաստանից ժամանած հայ զորականները։ Զորամասերն ունենում են իրենց դրոշները և ենթարկվում էին Դավիթ Բեկին։ Կապանի Հալիձոր բերդը դառնում է իշխանանիստ ավան, ամրացվում ու կառուցապատվում է։
 
1722-25 թվականներին`թվականներին՝ երեք տարվա ընթացքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Դավիթ Բեկը ոչ միայն վտարեց օտարներին ու թշնամիներին, այլև համախմբեց [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հայկական մելիքությունները մեկ դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ [[Արցախ (նահանգ)|Արցախում]] սկսած [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|ազատագրական պայքարը]] նույնպես պսակվել էր հաջողությամբ։
 
== Հալիձորի ու Մեղրու ճակատամարտեր ==
1722 թվականի Իրանի գահակալական կռիվներից հետո [[Օսմանյան կայսրություն|օսմանյան սուլթան]] [[Ահմեդ III]]-ը (1703-1730) հրամայում է զորք հավաքել`հավաքել՝ [[Անդրկովկաս]]ի ու [[Ատրպատական]]ի վրա հարձակվելու նպատակով։ Զորահրամանատար Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպված բանակը 1723 թվականին գրավում է վրաց մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը, ապա`ապա՝ որոշ ժամանակ անց`անց՝ [[Գանձակ]]ը։ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի կայսր]] [[Պետրոս I]]-ը, ով սկսել էր [[Կասպիական արշավանք]]ը (1722-1723), 1724 թվականին պայմանագիր է կնքում թուրքերի հետ։ Դրա համաձայն`համաձայն՝ ռուսներին թույլատրվում էր գրավել Իրանի`Իրանի՝ միայն [[Կասպից ծով]]ին հարող տարածքները. [[Շամախի]]ից արևմուտք ընկած գավառները պետք է նվաճվեին թուրքերի կողմից։
[[Պատկեր:Персидский поход Петра I.jpg|մինի|[[Պետրոս Մեծ]]ի [[Կասպիական արշավանք]]ը]]
1724 թվականի ամռանը թուրքական զորքերը պաշարում են [[Երևան]]ը։ [[Երևանի ինքնապաշտպանություն (1724)|Երևանի ինքնապաշտպանությունից]] հետո, կորցնելով 20 000 զինվոր`զինվոր՝ թուրքերը գրավում են 5000-անոց քաղաքը։ [[Երևանի կուսակալություն|Երևանի վերջին կուսակալը]] հանձնում է [[Երևանի բերդ|բերդի]] բանալիները թուրքերին և տեղափոխվում Իրան<ref group="Ն">Տարիներ անց, երբ պարսիկները վերագրավում են Արևելյան Հայաստանը, [[Երևանի կուսակալություն]]ը այլևս չի վերականգնվում. նրա տարածքում գոյանում են վարչաքաղաքական երկու միավորներ`միավորներ՝ [[Երևանի խանություն|Երևանի]] և [[Նախիջևանի խանություն]]ները։</ref>։ Կուսակալության մյուս տարածքները գրավելուց հետո թուրքերը շարժվում են արևելք։ Թուրքական բանակները [[Երևան]]ի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և [[Ատրպատական]]։
 
[[1726]] թվականին նրանք թուրքերը [[Նախիջևան]]ի կողմից`կողմից՝ [[Արաքս]] գետի հունով, ներխուժում են Սյունիք։ Տեղացի թուրքերի ու պարսից խաների շնորհիվ նրանք կարողացան առաջանալ ու մի քանի հաղթանակներ տանել։ Շրջակա մուսուլման տիրակալների հետ միացած`միացած՝ օսմանյան զորավարները փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը։ Դավիթ Բեկն իր զորքերով ամրանում է [[Հալիձորի բերդ]]ում։ Մարտի 24-ին ութ մելիքների ու հարյուրապետների ստորագրությամբ նամակ է ուղարկվում Ռուսաստան`Ռուսաստան՝ օգնության խնդրանքով, որը, սակայն, անպատասխան է մնում։ Որոշ ռազմական գործիչներ հանդես են գալիս թուրքերի հետ զինակցելու կոչին։ Նրանց մի մասն անցավ թշնամու կողմը։
 
[[1727]] թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։{{քաղվածք|''Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը''|Մխիթարի ու Տեր-Ավետիսի կոչը հայ զինվորներին}}Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 117|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ |բնօրինակ = |հղում = http://www.youblisher.com/p/353935-Jamkochyan/|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1975|հատոր = |էջերի թիվ = 785 |մեջբերվող էջեր = 686-687|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Թուրքերը կորցրին 13000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։