«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
== Քսենոփոնը Հայաստանի մասին ==
 
{{քաղվածք|«...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:|
Քսենոփոն, «Անաբասիս»|}}
 
* Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտեսի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին [[մ.թ.ա.401]] - [[մ.թ.ա.400]] թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև [[Եփրատ]]ի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ [[Հակոբ Մանանդյան]]ն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, [[Հարպասոս]] գետը նույնացնելով [[Արաքս]]ի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան [[Շիրակի մարզ|Շիրակում]], [[Գյումրի]] քաղաքի հարևանությամբ։ <ref>Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից