«Հասան-Ջալալյաններ»–ի խմբագրումների տարբերություն

[[Հայաստանը ուշ միջնադարում|Ուշ միջնադարում]]՝ 15-17-րդ դարերում, [[Արևելյան Հայաստան]]ը հայտնվում է [[Սեֆյան Իրան]]ի [[Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում|գերիշխանության]] տակ։ [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի]] տարածքը բաժանվում է 5 իշխանությունների՝ [[Գյուլիստանի մելիքություն|Գյուլիստանի]], [[Ջրաբերդի մելիքություն|Ջրաբերդի]], [[Խաչենի մելիքություն|Խաչենի]], [[Վարանդայի մելիքություն|Վարանդայի]] և [[Դիզակի մելիքություն|Դիզակի]]։ Իշխանությունների ղեկավարները սերում էին հիմնականում սերում էին Հասան-Ջալալյաններից և պարսիկների շրջանում հայտնի էին որպես «մելիք» ({{lang-ar|ملك թագավոր}})։ Արցախի մելիքությունները մտնում են [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] մեջ։
 
Նոր ժամանակներում Հասան-Ջալալյանները կարևոր դեր են խաղում հայ ազգային-ազատագրական շարժման մեջ։ Մասնավորապես 1724-1731 թվականներին նրանք ղեկավարում են [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքար]]ը օսմանյան զորքերի դեմ, և 1736 թվականին Իրանի նոր ղեկավար [[Նադիր շահ]]ը ճանաչում է նրանց իշխանությունը [[Խամսայի մելիքություններ|հինգ մելիքությունների]] վրա։ 1747 թվականին Վարանդայի ներսում առաջացած գահակալական կռիվների արդյունքում մելիքության գլխավոր բերդը՝ [[Շուշի]]ն, հանձնվում է ինքնակոչ իշխանին օգնության հասած Փանահ խանին։խանին<ref>Мирза Джамал Джеваншир Карабахский, [http://zerrspiegel.orientphil.uni-halle.de/t1154.html История Карабага] гл. 3</ref>։ Վերջինս թյուրքական ծագում ունեցող քոչվորական ցեղի առաջնորդ էր, որի որդու՝ Իբրահիմ խանի ղեկավարությամբ երկրամասը ենթարկվում է ռազմական հարձակման։ Ամբողջ [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգը, ինչպես նաև՝ [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հարավային հատվածը՝ [[Զանգեզուր]]ը և հարավային [[Ուտիք]]ը մտնում են վարչաքաղաքական նոր միավորի՝ [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] մեջ<ref>Լեո, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Երևան, 1973</ref>։
 
Հասան-Ջալալյան իշխանական տան վերջին կալվածատեր ներկայացուցիչ մելիքները [[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին մասնակցում են [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրի]] կնքմանը, որով Արցախը, [[Սյունիքի մարզ|Զանգեզուրը]], [[Տավուշի մարզ|Ղազախ-Շամշադինը]], [[Լոռու մարզ|Լոռի-Փամբակը]] ու [[Շիրակի մարզ|Շիրակը]] հանձնվում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]։ Դրանով նրանք դասվում են ռուսահպատակ կալվածազուրկ իշխանների շարքին։ Նրանց սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ տեղ են գտնում կայսրության վարչաքաղաքական ու ռազմական կառույցներում։
81 830

edits