«Միահեծանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Միահեծանություն''' կամ '''աբսոլյուտիզմ'''<ref>{{Պատմական|page=5}}</ref> ({{lang-la|absolutos}} բառից - բացարձակ), սկզբնապես աստվածաբանական հասկացություն, որը վերաբերվում էր փրկության մասին վճիռ կայացնելու՝ Աստծո բացարձակ իրավունքին։ Քաղաքական առումով նշանակում է այնպիսի վարչակարգ, որի ղեկավարն ամեն ինչ վճռելու իրավասություն ունի։ Սովորաբար վերաբերվում է վաղ նորագույն շրջանի միապետական վարչակարգերին, գլխավորապես՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV-ի վարչակարգին, թևեթեև եզրը քաղաքական իմաստով չի կիրառվել մինչև 18-րդ դարի վերջը, երբ նման վարչակարգերից շատերը գրեթե վերանում էին։ Ի տարբերություն բռնապետության՝ միահեծան վարչակարգերը սովորաբար համարվել են օրինական։ Այդ մասին է վկայում 1788 թվականի նոյեմբերին՝ Ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես առաջ, Լյուդովիկոս XVI-ի՝ իր զարմիկ Օռլեանի դուքսին (ապագա թագավոր Լուի Ֆիլիպի (1830-1848) հորը) արած հայտարարությունը, թե իր ամեն մի որոշում օրինական է, որովհետև ինքն է կայացրել։ Ժամանակակից որոշ պատմաբաններ կարծում են, թե միահեծանությունը երբեք չի եղել անսահմանափակ իշխանություն կամ իրավազորություն, այլ միշտ զսպվել է ավանդույթով և գործելակերպով, որոնք զգալիորեն սահմանափակել են դրա գործադրման շրջանակները<ref name="Օքսֆորբառարան">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությունյան (պատմաբան)]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան|մաս = |վերնագիր = Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան|հղում = |պատասխանատու = Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գիտանք»|թվական = 2003 |հատոր = |էջեր = 592|էջ = |սերիա = |ISBN = 99930-963-0X|տպաքանակ = 500}}</ref>։
 
== Ծանոթագրություններ==