«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմին]], պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով: 1946 թվականին վերադարձել է Երևան:
 
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր|Արմավիրի]], հին [[Արտաշատ|Արտաշատի]] հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] տնօրեն:
 
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին` ակադեմիկոս:
==Արտաքին հղումներ==
[http://www.sci.am/members.php?mid=62&langid=2 Բակեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում]
2981

edits