«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: | բնօրինակ անուն = → | բնագիր անուն =, | ի ծնե տրված անունը = → | ծննդյան անուն =, | ծննդյան ամսաթիվ = oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 2.
{{Տեղեկաքարտ Բժիշկ
| անուն = Նազարեթ Տաղավարյան
| բնօրինակբնագիր անուն =
| պատկեր = Նազարեթ Տաղավարյան.jpg
| պատկերի լայնություն = 240px
| նկարագրություն = Նազարեթ Տաղավարյան
| իծննդյան ծնե տրված անունըանուն = Նազարեթ Չատրջյան
| ծննդյանծնվել ամսաթիվէ = [[դեկտեմբերի 25]], [[1862]]
| ծննդավայր = {{դրոշ|Թուրքիա}} Սեբաստիա
| մահվանվախճանվել ամսաթիվէ = [[1915]]
| մահվանվախճանի վայր = {{դրոշ|Թուրքիա}} Տիգրանակերտ
| մահվան պատճառը = ցեղասպանություն
| ազգություն = [[հայ]]
Տող 27.
| ընկերություն =
| գիտաշխատող =
| ամուսինըամուսին =
| երեխաներըզավակներ =
| ծնողներըծնողներ =
| պարգևներ =
| ծանոթագրություն =
Տող 41.
Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին, Սեբաստիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1869-1878 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասի Ամենափրկչյան և Կալաթա թաղամասի ազգային վարժարաններում։ 1878-1879 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի գործնական երկրագործության վարժարանում։ 1879-1881 թվականներին սովորել է է [[Ֆրանսիա]]յի երկրագործական բարձրագույն ուսումնարանում և երկրագործության գյուղատնտես-ինժեների կոչում ստացել։ 1881-1883 թվականներին. հաճախել է նաև Ծառաբուծական և Այգեբանական վարժարաններ։ 1883 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցել երկրագործության նախարարությունում և նպատակ ունեցել եվրոպական նորագույն մեթոդները ներդնել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] երկրագործության մեջ։ Կարճ ժամանակ անց թողել է պաշտոնը և Սեբաստիա վերադարձել։ Այստեղ աշխատել է Ազգային վարժարանների տնօրեն, բարեկարգել դրանք, բարեփոխումներ կատարել ուսումնական ծրագրերում։ Ժողովրդին եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու նպատակով, չափահասների լսարան ու կիրակնօրյա կրթարան է հիմնադրել։ Հիմնել է իգական սեռի դաստիարակության հարցերով զբաղվող Հայուհիների ընկերություն և այլն։
 
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի` «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել [[Կահիրե]], ապա` Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, [[Սորբոնի համալսարան]]ի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։
 
[[1896]] թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է [[1900]] թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ [[1905]] թվականին մեկնել է [[Եվրոպա]], անցել [[Եգիպտոս]] և հաստատվել [[Կահիրե]]ում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, [[Մանկավարժություն|մանկավարժ]], մասնակցել [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միության]] հիմնադրմանը։ [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջում]]ից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել [[հող]]ային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ [[1914]] թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է [[Կովկաս]]<ref>{{Գիրք։Մինասյան}}</ref>։
 
== Եղերական մահ ==
Տող 50.
 
== Գիտական գործունեություն ==
Եղել է բազմակողմանի զարգացած գիտնական, մի շարք լեզուների տիրապետել։ Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրագործության, աստղագիտության, [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] ու [[Հայ Եկեղեցի|հայ եկեղեցու ]], հայ ժողովրդի պատմության, հայ գրերի գյուտի մասին (հրատարակվել են [[ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] լեզուներով)։ Հայերեն և ֆրանսերեն դասախոսություններ կարդացել։ 15 գիտական աշխատություններ, մի քանի տասնյակ բժշկական, պատմագիտական հոդվածներ է հեղինակել։
 
== Պարգևներ ==