«ՀՀ աշխատանքային օրենսգիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
 
=== Կիրառման ոլորտներ ===
Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և [[Հասարակական անվտանգության կոմիտե|հասարակական անվտանգության]], հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց [[Իրավունք|իրավունքների]] և [[Ազատություն|ազատությունների]], պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
 
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]] [[Աշխատանքային հարաբերություններ|աշխատանքային հարաբերությունները]] կարգավորվում են [[Հայաստանի Սահմանադրություն|Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ]], սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:
 
Հիմնվելով [[Հայաստանի արդարադատության նախարարություն|ՀՀ Արդարադատության նախարարության]] թիվ 3 որոշման վրա, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է սույն օրենսդրության կիրառման ոլորտները և նպատակները:
 
Աշխատանքային օրենսգիրքը լինելով ՀՀ կարևորագույն օրենքների ժողովածուներից մեկը ունի իր նպատակները, սկզբունքները և օրենսդրական կիրառման ոլորտները, ինչպես նաև օրենքով սահմանված աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը:
 
[[Աշխատանքային պայմանագիր|Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի]] կնքման և կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտավորությունների ևս սահմանում է այս օրենսգիրքը:
 
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հիմնվելով [[Հայաստանի Սահմանադրություն|ՀՀ մայր օրենքների ժողովածուի]] վրա սահմանում է նաև այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները, աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը, արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը, աշխատողների ներկայացուցիչների` արհեստակցական միությունների, համաժողովի կողմից ընտրված ներկայացուցիչների, ինչպես նաև գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը:
 
ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կան նաև դրույթներ, որոնք վերցված են Սահմանադրությունից, օրինակ՝ աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը, նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը, աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հիմնական դրույթները:
Տող 50.
 
== Իրավական ակտերի սահմանում ==
Գործատուներն օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց իրավասությունների սահմաններում, կարող են ընդունել [[Իրավական նորմեր|լոկալ և անհատական իրավական ակտեր]]:
 
Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:
 
Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
 
Տող 64 ⟶ 65՝
 
== Անմիջականորեն կապված օրենքներ ==
Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ [[Նորմատիվ-իրավական ակտ|նորմատիվ իրավական ակտերին համապատասխան]]` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած [[Աշխատանքային պայմանագիր|կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով]]:
 
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:
Տող 71 ⟶ 72՝
 
=== Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտ ===
Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ [[Նորմատիվ-իրավական ակտ|նորմատիվ իրավական ակտերը]] տարածվում են [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] տարածքում ծագած [[Աշխատանքային հարաբերություններ|աշխատանքային հարաբերությունների]] վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ` այլ պետությունում:
 
[[Աշխատանքային օրենսդրություն|Աշխատանքային օրենսդրության]] և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:
 
[[Նավեր|Նավերում]], [[Ինքնաթիռ|օդանավերում]] և այլ թռչող տրանսպորտային միջոցներում իրականացվող աշխատանքների ժամանակ ծագող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե այդ նավերը լողում են, կամ օդանավերը (թռչող սարքերը) թռիչք են կատարում [[Հայաստանի Հանրապետության դրոշ|Հայաստանի Հանրապետության դրոշի]] ներքո կամ նշագրված են [[Հայաստանի Հանրապետության զինանշան|Հայաստանի Հանրապետության զինանշանով]]:
 
== Միջպետական դրույթներ ==
[[Տրանսպորտ|Տրանսպորտային այլ միջոցներում]] կատարվող աշխատանքի ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են, եթե գործատուի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները գտնվում են Հայաստանի Հանրապետության [[Դատազորություն|դատազորության]] ներքո:
 
Եթե գործատուն օտարերկրյա պետությունն է կամ նրա դիվանագիտական ներկայացուցչությունը, օտարերկրյա կազմակերպությունը կամ օտարերկրյա անձը, ապա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող աշխատողների հետ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա այնքանով, որքանով չի խախտվում դիվանագիտական անձեռնմխելիությունը:
 
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]] մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:
 
Եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված [[Քաղաքացիաիրավական պայմանագրեր|քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով]] փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:
 
Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Տող 91 ⟶ 92՝
 
==== Օտարերկրյա իրավունք և միջազգային պայմանագրեր ====
[[Օտարերկրյա իրավունք|Օտարերկրյա իրավունքը]] կիրառվում է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]] գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության [[Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան|միջազգային պայմանագրերով]] կամ օրենքով:
 
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
 
== Օրենսդրության կիրառում և նորմերի մեկնաբանման սկզբունքներ ==
Եթե աշխատանքային հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, ապա նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը, որը կաչվում է ''[[օրենքի անալոգիա]]'':
 
Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով աշխատանքային օրենսդրության սկզբունքներից, որը կոչվում է ''[[իրավունքի անալոգիա]]'':
 
Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են քաղաքացիների նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները և դրանց կիրառման կարգը, [[Քաղաքացիություն|քաղաքացիների]] և [[Իրավաբանական անձ|իրավաբանական անձանց]] նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմաններն ու կարգը:
 
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:
 
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
 
Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող [[Իրավական ակտ|իրավական ակտի]], ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:
 
[[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում:
 
Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների կամ [[Քաղաքացիական իրավունք|քաղաքացիների իրավունքները]] կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, գործատուների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին: