«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 4.
'''Սուրեն Սպանդարի Սպանդարյան''' ([[1882]], [[դեկտեմբերի 3]] - [[1916]], [[սեպտեմբերի 11]]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ [[Սպանդար Սպանդարյան]]ի որդին, [[Ստեփան Սպանդարյան]]ի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։
== Կյանքը ==
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի պատմաբանասիրական (1902-03), ապա`ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի ([[Գերմանիա]]) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[գերմաներեն]] և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը [[1906]]-ի օգոստոսին [[Ստեփան Շահումյան]]ի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
 
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և [[Սարգիս Կասյան]]ի հետ խմբագրել է «[[Կայծ (ամսաթերթ)|Կայծ]]», «Նոր խոսք», «[[Օրեր (ամսագիր)|Օրեր]]» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
 
[[1907]]-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել [[Բաքու]]. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ`էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։
Քանիցս ձերբակալվել է, իսկ [[1909]]-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ [[1910]]-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ`էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ [[1912]]-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI ([[Պրահա]]յի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է [[Լայպցիգ]], մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
 
[[1912]]-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ [[1912]]-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է [[Թիֆլիսի Մետեխի բանտ]]ում։ [[1913]]-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի`աքսորի՝ [[Սիբիր]], որտեղ ([[Կրասնոյարսկ]]) էլ մահացել է։<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2007|page=էջ 487}}</ref>
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}