«Տերմիդորյան հեղաշրջում (1794)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1794 ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Տերմիդորյան հեղաշրջում''' ([[1794]]), հակահեղափոխական հեղաշրջում [[Ֆրանսիա]]յում, [[հուլիսի 27]]-ին, որը տապալեց հեղափոխական- դեմոկրատական յակոբինյան դիկտատուրան։
 
Տերմիդորյան հեղաշրջումը հետեանք էր յակոբինյան դիկտատուրայի ներքին հակասություններից առաջացած ճգնաժամի։ Արտաքին ու ներքին հակահեղափոխության դեմ մղած պայքարում, միավորելով մանր ու միջին բուրժուազիային, գյուղացիությանը և քաղաքական չքավորությանը, յակոբինյանները կարճ ժամանակամիջոցում լուծեցին բուրժուական հեղափոխության գլխավոր խնդիրները՝ վերացրին ֆեոդալական միապետական կարգերը , ապահովեցին հանրապետական Ֆրանսիայի ազգային միասնությունը։ ԱակայնՍակայն, իրականացնելով բաշխման խիստ կարգավորման սկզբունքը (մաքսիմում, ռեկվիզիցիա), յակոբինյանները ձեռք չտվեցին մասնավոր սեփականության վրա հիմնված բուն արտադրամիջոցներին, ինչի հետեանքով չկարողացան կասեցնել խոշոր [[բուրժուազիա]]յի, մասնավորապես՝ սպեկուլյացիայով հարստացած նոր բուրժուազիայի տնտեսական հզորության արագ աճը։
 
Ֆեոդալական կարգերի վերականգնման վտանգը հարկադրեց բուրժուազիային, ինչպես նաև հարուստ գյուղացիությանը ժամանակավորապես համակերպվեց հեղափոխ-դեմոկրատական դիկտատուրայի հետ, իսկ երբ ռազմաճակատներում ձեռք բերած հաղթանակներով վերացավ այդ վտանգը, նրանք (նաև՝ միջակ գյուղացիությունը) հանդես եկան յակոբինյան վարչակարգի դեմ։ Միաժամանակ, յակոբինյանների քաղաքականության հակասականությունները (մաքսիմումի հաստատումը ոչ միայն սննդամթերքի, այլև՝ բանվորների աշխատավարձի վրա, հակաբանվորական [[Լը Շաւցեչքւե]]ի օրենքի պահպանումը և ալնն) առաջացրին նաև հեղափոխական կառավարության հենարանի քաղաքային ու գյուղական չքավորության մի մասի դժգոհությունը։
 
Մ․ Ռոբեացիեռի կառավարության դեմ դավադրությունը ղեկավարող ժ․ Ֆուշեն, ժ․ Լ․ Տալյենը, Պ․ Բարրասը համախմբեցին յակոբինյանների կողմից ջախջախված [[դանտոնականներ]]ին ու [[էբերականներ]]ին, ապահովեցին <«ճահճի>» աջակցությունը, կապեր հաստատեցին [[ժիրոնդիաոներ]]ի հետ, ներգրավվեցին նաև ժ․ Կոլլոդրբուան, ժ․ Բիյովարենը (այսպես կոչված ձախ տերմիդորականները), հասարակական փրկության կոմիտեի անդամների մի մասը։ Հակահեղափոխական այդ խմբավորման մեջ ղեկավար դերը պատկանում էր նոր, հեղափոխության ընթացքում հարստացած բուրժուազիային՝ աջ տերմիղորականներին։
 
Տերմիդորի 9-ին Կոնվենտի նիստում դավադիրները տապալեցին Լ․ Սեն-ժյուստի ելույթը, որը փորձում էր բացահայտել պատրաստվող հակահեղափոխական խռովությունը, և որոշում անցկացրին հեղափոխական կառավարության ղեկավարների ձերբակալման մասին։ Դավադիրների դեմ ելան զինված սանկյաչառները։ Սակայն ուժերի գերակշռությունը տերմիդորականների կողմն էր, իսկ ռոբեսպիեռականները ցուցաբերեցին աններելի անվճռականություն։ Մեծամասնություն ունենալով [[Կոնվենտ]]ում՝ տերմիդորականները Ռոբեսպիեռին ու նրա համախոհներին հայտարարեցին օրենքից դուրս, ձերբակալեցին և տերմիդորի 10-ի առավոտյան, առանց դատի, [[գիլյոտին]]ի ենթարկեցին։