«Սարոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սարոս''' ({{lang-el|σάρος}}) կամ '''դրակոնիկ շրջան''', կազմված 223 սինոդական ամիսներից (մի...»:
(Տարբերություն չկա)

17:51, 30 հունվարի 2016-ի տարբերակ

Սարոս (հուն․՝ σάρος) կամ դրակոնիկ շրջան, կազմված 223 սինոդական ամիսներից (միջինում մոտ 6585,3213 օր կամ 18,03 արևադարձային տարի), որոնց ընթացքում Լուսնի և Արեգակի խավարումները մոտ նախկին հերթականությամբ են կրկնվում[1].

Այս շրջանը համարվում այն բանի արդյունքը, որ 223 Լուսնի սինոդական ամիսները (18 օրացուցային տարի և 10⅓ կամ 11⅓ օր, նահանջ տարիների քանակից այդ շրջանում) գրեթե հավասար են 242 դրակոնիկ ամիսներին (6585,36 օր), այսինքն 6585⅓ օրից Լուսինը ետ է վերադառնում այդ նույն սիզիգիային և ուղեծրի կենտրոնակետին: Նաև դեպի կենտրոնակետ ետ է վերադառնում խավարման համար երկրորդ կարևոր լուսատուն՝ Արեգակը, քանի որ անցնում է ամբողջ թվով դրակոնիկ տարի (19, կամ 6585,78 օր), այդ շրջանում է Արեգակը նորից անցնում Լուսնի կենտրոնակետի ուղեծրով[2]. Բացի այդ, 239 Լուսնի անոմալիստիկ ամիսները հավասար են 6585,54 օրվան, այսինքն համապատասխան խավարումներն ամեն սարոսին տեղի են ունենում նույն Երկրից Լուսնի հեռանալուն և ունեն նույն տևողությունը[1]: Մեկ սարոսի ընթացքում միջինում տեղի են ունենում 41 արեգակնային խավարում (որոնցից մոտ 10-ը լրիվ են) և 29 Լուսնի խավարում[2].

Առաջին անգամ Լուսնի խավարումները գուշակել սարոսի օգնությամբ սովորել էին հին Բաբելոնում[3]. Լավագույն հնարավորությունները խավարումները գուշակելու համար համարվում է այն շրջանը, որը հավասար է երեք սարոսի՝ էկսելիգմոսը(հուն․՝ ἐξέλιγμος), որը ներառում է օրերի ամբողջ թիվ, որն օգտագործվում էր Անտիկիթերայի սարքում[4].

Բերոզ սարոս են անվանում օրացուցային շրջանը, որը տևում է 3600 տարի; ավելի փոքր շրջանները կրում էին ներոս(600 տարի) և սոսսոս(60 տարի) անունները:

Ծանոթագրություններ

{ծանցանկ}

  1. 1,0 1,1 Հոդված սարոսի մասին ՆԱՍԱ-յի կայքում:
  2. 2,0 2,1 Բակուլին Պ.Ի., Կոնոնովիչ Է.Վ., Մոռոզ Վ.Ի., § 83: Սարոս, Ընդհանուր աստղագիտության դասընթաց, «5-րդ հրտ.» — 148—149, էջեր 148—149 — 148—149 էջ։
  3. Pannekoek A. The Origin of the Saros, Koninklijke Nederlandse Akademie van Wetenschappen, Proceedings, 20 II, 1918, Amsterdam, 1918, pp. 943—955. Online
  4. Կուզնեցով Պ. Անտիկիթերայի սարք