«Գևորգ Աբգարյան (բանասեր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
| գրական անուն =
| ծննդյան անուն =
| ծնվել է = {{Ծննդյան ամսաթիվ|1920|9|14}}
| ծննդյան վայր = [[Հոռոմ]] , [[Շիրակի մարզ]]
| վախճանվել է = {{Մահվան ամսաթիվ և տարիք|1998|5|15|1920|9|14}}
| վախճանի վայր =
Տող 41.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[Հոռոմ]] (այժմ՝ [[Շիրակի մարզ]]) գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Էջմիածին|Էջմիածնում]] և [[Լենինական]]ում։ 1937-1941 թվականներին սովորել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1942 թվականին վիրավոր վիճակում նա գերի է ընկել, հրաշքով ողջ է մնացել , վերադարձել տուն, վերընդունվել համալսարան և այն ավարտել 1946 թվականին։ Ապա սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում։ 1940 թվականից (որոշ ընդմիջումներով) աշխատում է [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ 1965 թվականին «[[Սեբեոս]]ի պատմությունը և [[Անանուն]]ի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1975-1976 թվականներին [[հայ]] թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի համալսարանում։
 
1947 թվականին Գևորգ Աբգարյանը ձերբակալվել է, առանց դատավարության դատապարտվել 10 տարվա ազատազրկության: 1955 թվականի մարտի 19-ին, ժամկետից շուտ, նա ազատվել է կալանքից և արդարացվել:
 
Գևորգ Աբգարյանի դիպլոմային աշխատանքը նվիրված էր մերթ Մաղաքիա Աբեղային, մերթ Վարդան Արևելցուն վերագրված «Պատմություն վասն ազգին նետողաց» երկին: Աբգարյանը 1946 թվականին հայտնաբերեց «Պատմության» իրական հեղինակին՝ Գրիգոր Ակներցուն, որի անվամբ էլ հրատարակվել են մոնղոլական արշավանքներին վերաբերող և 13-րդ դարում գրված այդ երկի անգլերեն, թուրքերեն և վրացերեն թարգմանությունները: Հայագիտական գրականության մեջ երկար ժամանակ շրջանառության մեջ էր գտնվում «7-րդ դարում ապրած Զաքեոս պատմիչը»: Աբգարյանը ապացուցել է, որ այդպիսի պատմիչ 7-րդ դարում գոյություն չի ունեցել:
 
Աստվածաշնչի «Աիրաքի գրքի» Հայերեն թարգմանության մի քանի գլուխներ դեռևս 12-րդ դարում անհետ կորել են և փոխարինվել նշված դարում կատարված նոր թարգմանությամբ: Աբգարյանը 1966 թվականին Մատենադարանի ձեռագրերից մեկում հայտնաբերել և հրատարակել է 5-րդ դարում թարգմանված և դարեր շարունակ անհույս կորած համարված գլուխները:
Աբգարյանի թեկնածուական դիսերտացիան «Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը» մենագրությունն էր, որի համար նրան շնորհվել է բանասրիարական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
 
Տող 58.
[[Գերմաներեն]]ից հայերեն է թարգմանել Յո. Մարկվարտի, [[Հանս Վալտեր Պոլ]]ի, [[Լինոս Բենակիս]]ի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, [[անգլերեն]] (Երևան, 1962) և [[լեհերեն]] ([[Վարշավա]], 1965)։ <ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 13}}</ref><ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 8-9}}</ref>
 
Աբգարյանն առանձին հոդվածներ է նվիրել բազմաթիվ հին ու նոր գրողների և բանաստեղծների` Խորենացի, Նարեկացի, Լամբրոնացի, Թլկուրանցի, Կարապետ Վիպող, Աբովյան, Րաֆֆի, ԻսաՀակյան, Վարուժան, Վերֆել, Խեչումյան և այլք: Նա աջակցել է «Սասունցի Դավթի» էստոներեն թարգմանությանը: Նրա գրչին է պատկանում նաև եվրոպական և ամերիկյան հայագետներին ու հայագիտության պատմությանը նվիրված հոդվածների շարք:
 
== Գևորգ Աբգարյանի երկերի մատենագրություն ==