«Ծերենց»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, փոխարինվեց: ԱԱՀ → անուն, պատկերի չափերը → պատկերի չափեր, պատկերի նկարագրություն → նկարագրություն, influences oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...)
Ծնվել է 1822 թվականի սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան վարժարանում]]։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և [[1837]] թվականին վերադարձել է [[Կոստանդնուպոլիս]], ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843 թվականին մեկնել է Կովկաս, այցելել Հայաստան։ [[1848]] թվականին մեկնել է [[Փարիզ]], ընդունվել [[Սորբոնի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան]]ում։ Նույն թվականի [[Ֆրանսիա]]կան բուրժուական հեղափոխությունը, իտալական ազգային–ազատագրական շարժումները մեծ ազդեցություն են ունեցել Ծերենցի լուսավորական աշխարհայացքի վրա։
 
[[1849]] թվականին Ն.Ռուսինյանի, Ծերենցի և այլոց ջանքերով Փարիզում ստեղծվում է «Արարատյան ընկերությունընկերությունը»–ը։։ [[1852]] թվականին Ծերենցն ավարտում է [[Պիզայի համալսարան]]ը, [[1853]] թվականին՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։
 
1853թ. փետրվարին Կ.Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853թ. վերադարձել է Կ.Պոլիս և զբաղվել բժշկությամբ։