«Գիտական շարադրանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (8)
չNo edit summary
Տող 2.
'''Գիտական շարադրանք'''
 
Գիտական շարադրանքով գրվում են գիտական ամենատարբեր աշխատանքներ և [[մենագրություն]]ներ, դասագրքեր, [[հոդված]]ներ, [[ռեֆերատ]]ներ, զեկուցումներ, կուրսային և ավարտական աշխատանքներ, [[ատենախոսություն]]ներ և այլն։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկանիշները, որոնցով էլ տարբերվում է մյուսներից, բայց բոլորն էլ շարադրվում են [[գիտական ոճ]]ով: Գիտական խոսքի լեզվական նյութը [[[գրական լեզու]]ն է, սակայն յուրաքանչյուր գիտաճյուղի համար մշակվում են տվյալ բնագավառին վերաբերող [[տերմինաբանություն]], արտահայտման պայմանական նշանների համակարգ։ Հեղինակը գիտական շարադրանքի միջոցով իր մտքերը, տեսակետները ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում որևէ իրողություն վերլուծելով և ապացուցելով, ժխտելով ու համաձայնվելով, հակադրվելով տարբեր կարծիքների։ Այդ պատճառով էլ գիտական խոսքը [[գեղարվեստական]]ի նման պատկերավոր ու հուզական չէ։ Այստեղ շատ են զանազան ձևակերպումները, սահմանումները, եզրահանգումները և այլն։ Գիտական խոսքը ձևով մենախոսական է, այսինքն՝ հեղինակը ներկայացնում է իր [[գիտական ուսումնասիրություններ]]ը, սակայն կարող է լինել նաև բանավիճային, եթե հեղինակը հակադրվում է այլ հեղինակների կարծիքներին, վերլուծում դրանք, հաստատում կամ ժխտում։ Ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված տեքստերը գրվում են գիտահանրամատչելի լեզվով, որպեսզի հասկանալի լինեն նաև ոչ մասնագետներին. դրանք հիմնականում ուսուցողական-ճանաչողական դեր ունեն։ Գիտական շարադրանք գրելիս անհրաժեշտ է հետևել տրամաբանական հաջորդականությանը, իմաստի հստակ արտահայտմանը։ Թեև գիտական աշխատանքների նպատակը գեղարվեստականի նման գեղեցիկ խոսքով ընթերցողին հաճույք պարգևելը, հուզական լիցքեր հաղորդելը չէ, սակայն [[գիտական աշխատանք]] գրելիս էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարադրանքի լեզվին, շարադրել ընդունված [[գիտական ոճ]]ով, թույլ չտալ բառագործածության, [[ձևաբանական]] ու [[շարահյուսական]] սխալներ<ref> Լ. Կ. Եզ­եկ­յան «Հայոց լեզվի ոճագիտություն», Երևան, 2003</ref>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}