«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
Սև ծով են թափվում հետևյալ գետերը՝ [[Դանուբ]], [[Դնեպր]], [[Դնեստր]], ինչպես նաև ավելի փոքր գետեր՝ Մզիմտա, Պսոու, Բզիբ, Ռիոնի, Կոդոր, Ինգուրի (ծովի արևելքում), [[Ճորոխ]], Կիզիլիրմակ, Եշիլիրմակ, Սակարյա (հարավում), Հարավային Բուգ (հյուսիսում), Կամչիա, Վելեկա (արևմուտքում)։ Տարեկան Սև ծով թափվում է մոտավորապես 310 կմ³ ջուր, որի 80%-ը թափվում է հյուսիսարևմտյան մաս՝ հիմնականում Դանուբից և Դնեպրից։
 
=== Երկրաբանություն ===
[[Պատկեր:Black-sea-hist.png|մինի|Սև ծովի տեղում գոյություն ունեցած լճի ենթադրվող ուրվագիծը]]
Սև ծովը տեղակայված է Հարավարևելյան Եվրոպայի և [[Փոքր Ասիա]]յի միջև գտնվող մեկուսացված իջվածքում։ Այդ իջվածքը ձևավորվել է միոցենի դարաշրջանում՝ ակտիվ լեռնագոյացման գործընթացում, երբ հին Թետիս օվկիանոսը բաժանվել է մի քանի առանձին ջրամբարների (որոնցից հետագայում, բացի Սև ծովից, եռաջացել են [[Ազովի ծով|Ազովի]], [[Արալյան ծով|Արալյան]] և [[Կասպից ծով]]երը)<ref name="БСЭ">[http://slovari.yandex.ru/~книги/БСЭ/Чёрное%20море Чёрное море — статья из Большой советской энциклопедии (3-е издание)]</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սև_ծով» էջից