«Ռիշի Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Ռիշի Կապուր''' ([[հինդի]]` ऋषि कपूर, ծնվ. [[1952]] թ. [[սեպտեմբերի 4]], [[Բոմբեյ]], [[Հնդկաստան]]), [[հնդիկներ | հնդիկ]] [[կինոդերասան]], [[ռեժիսոր]] և [[պրոդյուսեր]]: [[Filmfare Award]]-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար:
 
== Կենսագրություն ==
Ռիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և [[դերասան]] [[Ռաջ Կապուր]]ի ընտանիքում: Նրա պապը հայտնի դերասան [[Պրիտհվիռաջ Կապուր]]ն է: Ռիշի Կապուրի ավագ եղբայրը [[Ռանդհիր Կապուր]]ն է, իսկ կրտսեր եղբայրը` [[Ռաջիվ Կապուր]]ը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են):
 
Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է [[1970]] թ-ին, իր հոր` Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում: Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը` մանկական լավագույն դերի համար: Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում: Դա [[1973]] թ-ին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր: Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում: Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի [[Դիմփլ Կապադիա]]ն ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ: