«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ. '''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ) — Ուրարտուի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ ...)
 
'''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ) — [[Ուրարտու]]ի թագավոր մ. թ. ա. մոտ 685-645-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է '''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»''' և այլ տիտղոսներ։
 
Գահակալման սկզբնական տարիներին, [[կիմերներ]]ի և [[սակեր]]ի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ. թ. ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել [[Կուր]] գետի արևելյան ավազանում։
13 650

edits