«Հարություն Ճուղուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(մասնակի) լեզվական շտկումներ
No edit summary
Տող 1.
'''Հարություն Գրիգորի Ճուղուրյան''' ([[1864]], [[հոկտեմբերի 24]] - [[1938]], [[հունվարի 28]]) հայ արձակագիր, գյուղագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
 
Ծնվել է [[Խաշթառակ]] (այժմ` [[Տավուշի մարզ]]) գյուղում։ 1890-ին ավարտել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ը։ Այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել [[Սերգո Օրջոնիկիձե]]ին։ 1898-ին ձեռնադրվել է քահանա։ 1923-ին [[Թիֆլիս]]ից փոխադրվել է [[Երևան]]։ 1925-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և [[Իջևանի շրջան]]ի այլ գյուղերում։ Նրա «Չատոյի բախտի անիվը» գործը թարգմանվել է [[ադրբեջաներեն]]։ Մահացել է Խաշթառակում։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 347-348}}</ref>
 
Խաշթառակի միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անվամբ։